17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 ընտանիքի

Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։

Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման են առաջարկվել  ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։

Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեիներում գտնվող 3 բնակելի տարածք:

 

 

Spread the love