Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 5-ը։ Աշակերտներն աշխատել են դրամատիկ, մնջախաղի և մյուզիքլի խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ միասին։ Դրամատիկ խմբերը ղեկավարել են…

Կարդալ ավելին

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները պայմանավորված են կրթության ռազմավարությամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով: Ըստ այդմ՝ կրթական տարբեր մակարդակներում…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտփումները վերացնելոի ժամկետ:…

Կարդալ ավելին

Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է

Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Qahana.am-ի հաղորդմամբ, ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի…

Կարդալ ավելին

Նախորդ ամիս Երևանում ավելի քան 1500 երեխա է ծնվել

Նախորդ ամիս Երևանում ավելի քան 1500 երեխա է ծնվել

Երևանում մարտ ամսվա ընթացքում ծնվել է ավելի քան 1500 երեխա` շուրջ 770 տղա և 730 աղջիկ։ Տեղեկությունը հայտնեl 1 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ «Երևանում նախորդ ամիս գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա` 772 տղա և 734 աղջիկ։ Ընտանիքում որպես 11-րդ երեխա ծնվել է 1 տղա` Շենգավիթ ԲԿ–ում»,– ասաց Կարապետյանը։ Խոսելով «Շտապ բուժօգնության» ծառայության կողմից գրանցված վթար–վրաերթերի մասին` նա ընդգծեց, որ դրանք թվով 180-ն են եղել։ Վթար–վրաերթերի հետևանքով տուժել է…

Կարդալ ավելին

Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել.Համայնքի ղեկավար

Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել.Համայնքի ղեկավար

Այս գիշեր Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին  ասել է  Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։        

Կարդալ ավելին

Սահարա անապատում անհայտ մարդկային ցեղի ներկայացուցիչների 7000-ամյա մումիաներ են հայտնաբերվել

Սահարա անապատում անհայտ մարդկային ցեղի ներկայացուցիչների 7000-ամյա մումիաներ են հայտնաբերվել

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 7000 տարեկան երկու մումիա պատկանում են նախկինում անհայտ մարդկային տեսակի, որը հազարամյակներ շարունակ մեկուսացված է մնացել Հյուսիսային Աֆրիկայում: Մումիաները կանանց մնացորդներն են, ովքեր ժամանակին ապրել են «Կանաչ Սահարայում», որը նաև հայտնի է որպես աֆրիկյան խոնավ շրջան։ 14500-ից 5000 տարի առաջ այժմ անհյուրընկալ Սահարան թաց ու կանաչ սավաննա էր, որտեղ ապրում էին մարդիկ, ովքեր որս էին անում և ի վերջո կենդանիներ էին արածեցնում լճերի և գետերի երկայնքով: Երկու մումիաներից վերցված…

Կարդալ ավելին

Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։   Խարդախության սխեման հետևյալն է.   Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես…

Կարդալ ավելին

Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․)։ Ստուգայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։                

Կարդալ ավելին

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներ.Քայլարշավ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներ.Քայլարշավ

  Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, կրթական ծրագրեր, տեղեկատվական արշավներ, քայլարշավներ դեպի հուշարձաններ, հուշարձաններին վերաբերվող սահիկաշարերի, լուսանկարների, տեղեկատվական այլ նյութերի ցուցադրում, բաց դասեր, ֆիլմերի դիտումներ, տարածքների մաքրման աշխատանքներ: Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն…

Կարդալ ավելին
1 108 109 110 111 112 250