Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը

Ս/թ ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը: Վառ ելույթներ և անսպառ էներգիա. այս ամենը միավորվել էր մեկ տանիքի տակ՝ ստեղծելով աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Մասնակիցներ տարբեր երկրներից, երաժշտարվեստի տարբեր ժանրերի միաձուլում։ Եղան նաև հիշարժան պահեր՝ փառատոնը դարձնելով մշակութային համագործակցության խորհրդանիշ։ <Ծաղկունք>. սա պարզապես փառատոն չէ, այլ հարթակ, ուր արվեստը ներկայանում է իր ողջ շուքով, իսկ հանդիսատեսը դառնում է դրա անբաժան մասը։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ ամբողջ թիմին` այս ծավալուն փառատոնային ծրագիրը լավագույնս իրագործելու համար։

Spread the love