Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ…

Կարդալ ավելին

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական…

Կարդալ ավելին

Կոտայքում և Սյունիքում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման թվային համակարգը

Կոտայքում և Սյունիքում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման թվային համակարգը

Կոտայքի և Սյունիքի մարզերում մարտի 17–ից սկսվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կիրառումը, որը թույլ կտա բացառել փաստաթղթային գործընթացը և մեծացնել տվյալների հավաքագրման արդյունավետությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ նշելով, որ Կապանում արդեն իսկ գրանցվել է առաջին դիմումը, որից էլ սկսվել է գործընթացը։ Մինչեւ 2026թ. համակարգի ներդրումը հանրապետության ամբողջ տարածքում , ընտանիքները դեռ ստիպված կլինեն Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թղթային ձևաչափով, իսկ…

Կարդալ ավելին

2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. ԿԲ-ն երկու սցենար է դիտարկում

2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. ԿԲ-ն երկու սցենար է դիտարկում

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: 2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում և հիմնական գործընկեր երկրներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են՝ պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են…

Կարդալ ավելին

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

  Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով  կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:   Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն  մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։ Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է  Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու…

Կարդալ ավելին

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի  համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան  100-ամյա հոբելյանին: Համերգը կրում  «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Շառլ Ազնավուրի հարուստ և յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝…

Կարդալ ավելին

Ինչու՞ ավանդ 3 պատճառ ավանդ ձևակերպելու համար

Ինչու՞ ավանդ  3 պատճառ ավանդ ձևակերպելու համար

  Ավանդների գաղափարը սկիզբ է առել Միջագետքում, որտեղ տաճարներն ու պալատները ծառայում էին որպես ապահով վայրեր՝ ցորեն, ոսկի և այլ արժեքավոր իրեր պահելու համար։ Բաբելոնում և Եգիպտոսում գործող առաջին բանկերն արդեն ընդունում էին ավանդներ՝ տրամադրելով պարտքային գրություններ (մուրհակներ), որոնք կարելի է ասել այժմյան ավանդային պայմանագրի նախատիպերն էին: Այժմ ներկայացնենք 3 պատճառ, թե ինչու ընտրել ավանդը ներդրումներ կատարելու տասնյակ միջոցներից։ Ավանդի հիմնական գաղափարը եղել է ապահովությունն ու անվտանգությունը։ Դարերի ընթացքում ավանդները չեն կորցրել իրենց այդ կարևոր…

Կարդալ ավելին

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ ԷՄԻՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ ԷՄԻՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

2025 թվականի ապրիլի 2-ին Էմին Քյուրքչյանն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի Կամերային երաժշտության տանը։ Համերգի կազմակերպիչ՝ Artis Futura Միջազգային հիմնադրամ։ Դասական երաժշտության աշխարհում նոր անուն է հայտնվել, որը ստիպում է դահլիճներին՝ շունչը պահել և ունկնդիրներին՝ հիանալ իր վիրտուոզությամբ։ Էմինը տաղանդավոր դաշնակահար է՝ անբասիր տեխնիկայով և խորը երաժշտական արտահայտչությամբ: Նա արագ ճանաչում է ձեռք բերել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Իսպանիայից դուրս։ Էմինը վաղ մանկությունից դրսևորել է յուրահատուկ երաժշտական ունակություններ։ Սովորելով նշանավոր ուսուցիչների մոտ՝ նա կարողացել է…

Կարդալ ավելին

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը

  Ամիօ բանկը վերաբացել է «Արարատ» մասնաճյուղը Շահումյան փողոց թիվ 30/1 հասցեում և սիրով սպասում է իր հաճախորդներին։   Վերաբրենդավորված նորաոճ և ընդարձակ մասնաճյուղում բանկի հաճախորդները, հարմարավետ և հյուրընկալ միջավայրում, կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում և շատ այլ գործարքներ:   Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրն Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն…

Կարդալ ավելին
1 110 111 112 113 114 245