Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակներից հետո
Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ադրարարձել է Հայաստանում ծանրամարտի զարգացմանը:
«Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակով խաղալով,
Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես մարզաձեւ չի, դա ավանդույթ է, հպարտություն, ուժ՝ շարժման մեջ», – սոցցանցերի պաշտոնական էջերում գրել է Եվրոպական ֆեդերացիան եւ կից հրապարակել Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները 109 կգ քաշայինների պայքարից։
Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Կարապետյանը երհամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրսյանը՝ փոխչեմպիոն (406 կգ)։