Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել…
Կարդալ ավելինՍփյուռք
Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների…
Կարդալ ավելինԱզնիվ աշխատանք , կայուն որակ «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրեց բեկումնային փաստեր , փառքի ու տքնաջան աշխատանքի պտուղները . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ(Տեսանյութ,ֆոտոներ)
«Հետևողական աշխատանք, կարգապահություն քրտնաջան աշխատանք: Եվ ի վերջո մեր բոլոր աշխատանքները պետք է գոհացնեն մեր ժողովրդի սպասելիքները»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Կազակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին շատ արագ հայտնի է դարձել շինարարական բարձր որակական արդյունքների ցուցաբերման շնորհիվ, որը գնահատվել է թե՛ բնակիչների կողմից, և թե՛ պետության կողմից, ինչի արդյունքում տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ազգանվեր աշխատանքների կատարման համար ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ կողմից տնօրեն Էդգար…
Կարդալ ավելինՆախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի…
Կարդալ ավելինՀանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլին +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+22,…
Կարդալ ավելինՊարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության,…
Կարդալ ավելին«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Գրականության…
Կարդալ ավելին«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գևորգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով,…
Կարդալ ավելինՇահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է մինչև 260,000,000 ՀՀ դրամի չափով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկ՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Ֆինանսավորումը տրամադրվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման, այնպես էլ բիզնեսում ներդրումների իրականացման համար։ Վարկավորման ընթացքում չեն կիրառվում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ։ Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ՝ 12-60 ամիս ժամկետով։ Իրականացրեք ձեր մեծ բիզնես նպատակներն Ամիօ բանկի…
Կարդալ ավելին







