Հայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները

Հայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները

Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։ Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝ 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը, Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը, Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ, Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը, Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,…

Կարդալ ավելին

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ • լրացնել տրամադրվող ուսումնական նյութերի ստացման հայտը, • ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ դիմում, ուսումնական նյութեր…

Կարդալ ավելին

Հայաստանում գրանցվել  է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Հայաստանում գրանցվել  է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  Երեկ  մարտի 8-ին՝ տեղական ժամանակով 09:26:57 (UTC 05:26:57),  Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է  5.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 7 բալ ուժգնության: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:   Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.931, արևելյան երկայնության՝ 44.268: Էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Լոռու մարզի…

Կարդալ ավելին

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Այսօր Կանանց միջազգային օրն է: Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ինչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՛ր…

Կարդալ ավելին

«ԳՌԱԼ» ՍՊԸ Անասնապահական ապրանքների ներկրման առաջատարը Հայաստանում(Տեսանյութ.ֆոտո)

«ԳՌԱԼ» ՍՊԸ Անասնապահական ապրանքների ներկրման առաջատարը Հայաստանում(Տեսանյութ.ֆոտո)

«Գռալ»  ՍՊԸ –ն երկար տարիներ  ՀՀ ում  զբաղվում է  անասնաբուժական  , անասնապահական, անասնաբուծական  սարքավորումների ներկրմամբ:Եվ  այն ամենով ինչը  կապված է  կենդանիների խնամքի, դեղորայքի , բուժական , կերակրման  նրանց  պահպանման և այլ նորանոր և ժամանկակից  սարքավորումների և պարագաների ներկրմամբ և մատուցմամբ:Համաշխարհային լավագույն կազմակերպությունների արտադրանքը այլևս մեր  երկրի սպառողներ համար  հասանել է: Եվ  արտասահմանյան համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների   հետ մեր «Գռալ»–ը  համատեղ   իրականացնում  և  մասնակցում  են ժամանակի պահանջները թելադրող մրցույթներին և նոր փորձի փոխանակման  շրջանակներում ներկայացնում  Հայաստանի մասնագիտական…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը զոհված զինծառայողի ծնողների հետ քննարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի խնդիրները

ՄԻՊ-ը զոհված զինծառայողի ծնողների հետ քննարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի…

Կարդալ ավելին

Էրդողանը ցանկանում է ռազմական արտադրանք ուղարկել Ուկրաինա

Էրդողանը ցանկանում է ռազմական արտադրանք ուղարկել Ուկրաինա

Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանն լիիրավ անդամակցության իր նպատակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում և ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի՝ համայնքին միանալու շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ «Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է նա։ Նա նշել է, որ Անկարան պատճառ չի տեսնում Թուրքիային պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում չներառելու համար։ «Թուրքիայի…

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք…

Կարդալ ավելին

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։ Այս ընթացակարգի շրջանակում՝ 1․ քաղաքացին պետք է ներկայացնի…

Կարդալ ավելին

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

  Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնա­առաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի…

Կարդալ ավելին
1 118 119 120 121 122 250