Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը.ԿԳՄՍՆ

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը.ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի փոխհամագործակցության կարևորությունը, որը նպաստում…

Կարդալ ավելին

Ընկույզներում պարունակվող կետոնները նվազեցնում են սրտի եւ անոթների հիվանդությունների հավանականությունը. JАР

Ընկույզներում պարունակվող կետոնները նվազեցնում են սրտի եւ անոթների հիվանդությունների հավանականությունը. JАР

Փորտսմուտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոնային մոնոեթերները, որոնք սովորաբար պարունակվում են ավոկադոյում եւ ընկույզի մեջ, կարող են բարելավել սրտի աշխատանքի ինդեքսը եւ արյան շրջանառությունը փոքր անոթներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology (JAP) ամսագրում: Նշված մթերքներում պարունակվող կետոններն օրգանիզմում կարող են առաջանալ բջիջների ածխաջրային քաղցի արդյունքում, որը կոչվում է կետոզ։ Այդ պրոցեսն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել ճարպերից, ինչը թույլ է տալիս գոյատեւել, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ցածր է: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կետոնները կարող են կանխել կոգնիտիվ խանգարումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Սակայն նոր աշխատանքի հիմնական ուշադրության կենտրոնում եղել է այն, թե ինչպես են կետոնային եթերներն ազդում սրտի վրա: Հետազոտությանը մասնակցել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդիկ: Օրգանիզմը կետոզի վիճակի մեջ դնելու համար կամավորներին հանձնարարվել է հեղուկ կետոնային եթերային հավելում ընդունել: Երկրորդ փուլում փորձը կրկնվել է դատարկահաբով։ Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են մասնակիցների սրտի աշխատանքը, ոլոքի մկաններում թթվածնի մակարդակը եւ անոթների աշխատանքը: Արդյունքները ցույց են տվել, որ կետոնային ըմպելիքը խմելուց հետո մասնակիցների սրտերն ավելի արդյունավետ են աշխատել ինչպես հանգստի, այնպես էլ չափավոր վարժությունների ժամանակ։ Նկատվել է նաեւ փոքր անոթներում արյան շրջանառության բարելավում: Գիտնականները բացատրել են, որ կետոնային մոնոեթերները կարելի է ստանալ ոչ միայն հավելումների, այլեւ սննդի միջոցով։ Սպանախի, բրոկոլիի, ավոկադոյի, ընկույզի, ձիթապտղի, կոկոսի յուղերի, պանրի եւ ձկան մշտական ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել սրտի առողջության համար:        

Կարդալ ավելին

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը: Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի…

Կարդալ ավելին

Միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին

Միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին

  Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք  միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին…

Կարդալ ավելին

Երևանում  անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

Երևանում  անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։ «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝  հանդիսատեսին փոխանցելով նաև…

Կարդալ ավելին

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

  ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն…

Կարդալ ավելին

Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը

Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին: Ներկաները նշանավորել…

Կարդալ ավելին

Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում

Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում

Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում:Փետրվարի 9-ին #ԳՈՐԾ ԿԱ Բոհեմ թատրոն Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:        

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում,…

Կարդալ ավելին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:…

Կարդալ ավելին
1 123 124 125 126 127 245