Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է

Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է

  Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի: Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել…

Կարդալ ավելին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման  առնչությամբ

  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման  առնչությամբ։ Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ. փոստի հասցեով։        

Կարդալ ավելին

Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում

Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում

  Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

Ժաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և…

Կարդալ ավելին

«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ

«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ

Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման…

Կարդալ ավելին

«Հայկական  համադպրոցական գիտության փառատոն-2025». հայտերի ընդունում

«Հայկական  համադպրոցական գիտության փառատոն-2025». հայտերի ընդունում

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական  համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է…

Կարդալ ավելին

TIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ

TIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ

  Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, որ դրանք կրթական բարեփոխումների արդյունքների գնահատման կարևոր ցուցիչներ են, ուստի մեծ կարևորություն ունեն։ «TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների,…

Կարդալ ավելին

Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են․ ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են․ ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու…

Կարդալ ավելին

Փառք ու պատիվ բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին. Կառլեն Մկրտչյան

Փառք ու պատիվ բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին. Կառլեն Մկրտչյան

Հայաստանի  Հանրապետության    բանակի 33 ամյակի կապակցությամբ շնորհավորական  գրառում է կատարել Արտաշատ համայնքի ղեկավար ՝ Կառլեն Մկրտչյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ: Հայկական բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի ծանր օրերին, կայացել և դարձել է մեր լինելիության հուսալի երաշխավորը։ Դրա վառ ապացույցն են մեզ պարտադրված պատերազմներում մեր քաջարի մարտիկների հերոսության կենդանի օրինակները, երբ մեր զինվորները անհավասար…

Կարդալ ավելին

Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա-կորպորացիան՝ հղում կատարելով Բրյուսելի աղբյուրներին։ Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով ԵՄ-ը չի կարողացել հրապարակել 27 անդամների համատեղ հայտարարությունը։ Փոխարենը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվել է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ազատ…

Կարդալ ավելին
1 127 128 129 130 131 245