Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն…
Կարդալ ավելինՍփյուռք
Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները: Այս…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր,…
Կարդալ ավելին«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։ «Կարևոր եմ համարում քննարկումների…
Կարդալ ավելինՀայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի…
Կարդալ ավելինԵրգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում
Հայաստանյան հանդիսատեսը գնալով էլ ավելի պահանջկոտ է դառնում՝ նախընտրելով ոչ ստատիկ ցուցադրություններ եւ համերգներ, ինչի արդյունքում շատ արտիստներ սկսել են հանդես գալ տարբեր խմբերի հետ, որտեղ մասնակիցները կարողանում են թե՛ երգել, թե՛ պարել։ Նման խմբերի ցանկում առանձնանում է «Hi Arev»-ը, որտեղ կարող են սովորել 4-15 տարեկան ձայնային եւ պարային տվյալներ ունեցող երեխաները։ Խումբը գործում է Թագուհի Գեւորգյանի ղեկավարությամբ, ով շատ է կարեւորում ժամանակին համընթաց քայլելը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Ոսկե սեր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Պանիր Լոռի» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, գ․ Արդենիս): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին2700 ֆրանսերեն գիրք՝ ՀՀ դպրոցների ու գրադարանների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը: Սիլվեն Տեսսոնի և Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն): ԿԳՄՍ…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Ակօ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին








