ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտաևայի և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ՍԱՏՄ համագործակցության հեռանկարները, ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթությունները սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բուսանիտարիայի ոլորտներում։

 

Հյուրերի կողմից ներկայացվել են մեր երկրում այդ միջազգային կազմակերպության կողմից իրականացվող առանցքային՝ հակամանրէային կայունության հսկողությանը և կանխարգելմանը, թունաքիմիկատների կառավարմանը, կենդանիների առողջությանն ու սննդամթերքի անվտանգությանը վերաբերող, ծրագրերնը ու նախագծերը:

 

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ կառույցը բաց է ցանկացած կառուցողական առաջարկի և համագործակցության համար:

 

Արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՍԱՏՄ-ՊԳԿ համագործակցությունը։

 

Spread the love