Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։ Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև փետրվարի 6-ն…
Կարդալ ավելինՍփյուռք
ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների. Սարգիս Առաքելյան – մաթեմատիկա, ոսկե մեդալ…
Կարդալ ավելինԱԺ նիստ. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի…
Կարդալ ավելին«Զանգեզուրի միջանցքից» առաջինը կշահեն Թուրքիան և Ադրբեջանը.Թուրք պաշտոնյա
«Զանգեզուրի միջանցքից» շահող առաջին երկրները կլինեն Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն շրջանները, որոնք կկապի միջանցքը, պարզ է դառնում, որ այս նախագծին ուշադրությամբ հետևում են Իրանում, Ռուսաստանում, Չինաստանում և նույնիսկ Եվրոպայում։ Այս մասին APA-ին ասել է թուրք քաղաքագետ, սոցիոլոգ, պատմաբան Իսմայիլ Օզը։ Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» կունենա միջազգային միջանցքի կարգավիճակ. «Միջանցքը, որը կապահովի շատ կարևոր հաղորդակցություններ, ինչպիսիք են երկաթուղիները և մայրուղիները, շատ կարևոր է Թուրքիայի համար թյուրքական աշխարհի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ կապերի…
Կարդալ ավելին37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1…
Կարդալ ավելին«ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող». Արթուր Մարտիրոսյան
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը և երիտասարդների ներուժի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է: «Երիտասարդներին ուղղված քաղաքականության հիմքում երիտասարդների կարողությունների զարգացումն ու նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծումն է: Այս նպատակին…
Կարդալ ավելինԵԹԿՊԻ-ն ժամանակակից պար մասնագիտացմամբ կրկնակի դիպլոմ է շնորհում.
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շարունակում է ռազմավարական աշխատանքները տեղական և միջազգային համագործակցության ասպարեզում` կրթական և մշակութային ծրագրերի իրականացման նպատակով: Պարբերաբար վերանայվում, արդիականացվում և բարեփոխվում են բուհի մասնագիտական կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով արվեստի կրթության միջազգային միտումներն ու մրցունակության չափանիշները։ Բուհի համար կարևոր ռազմավարական նպատակ է համագործակցությունների եզրեր գտնելը ճանաչված և առաջատար ուսումնական հաստատությունների հետ՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում ԵԹԿՊԻ-ում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է ժամանակակից պար մասնագիտացմամբ…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1658 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 318-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինԲնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։ Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին»…
Կարդալ ավելինԿներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է: «Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված՝ փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային…
Կարդալ ավելին







