Հայ գրականությունը՝ չինարեն. ԿԳՄՍՆ

Հայ գրականությունը՝ չինարեն. ԿԳՄՍՆ

  Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները:   Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ»…

Կարդալ ավելին

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

    Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու…

Կարդալ ավելին

Այցելություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի՝ մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով

Այցելություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի՝ մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով

   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ 2025 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքը հնավայրի այլ հատվածներում։   Փարպիի Ծիրանավոր եկեղեցում իրականացվում են քիվերի վերաշարման, բացակայող…

Կարդալ ավելին

Հրաշքը Մոտ է – Ամանորյա Նոր Երգ

Հրաշքը Մոտ է – Ամանորյա Նոր Երգ

Տոնական տրամադրությամբ ներկայացնում ենք մեր նոր երգը՝ «Հրաշքը Մոտ է»։ Այս երգում ձայներն ու զգացմունքները համադրել են Վահագ Ռաշը  և Ալինա Կիրակոսյանը։ Երգի և խոսքերի հեղինակ՝ Լիլիա Բերբերյան – Գործիքավորում՝ Վահան Նահապետյան – Իլյուստրացիա՝ Սոնա Ավագյան Թող այս երգը ձեզ ուղեկցի տոնական օրերին և հիշեցնի, որ ամենաանկրկնելի հրաշքները հենց մեր սրտերում են։ https://youtu.be/Fj8drHbaLVQ?si=qM8T2rK-m1VEkeAN        

Կարդալ ավելին

Արտաշատ համայնքը վստահ քայլերով օր-օրի զարգացում է ապրում. ՓԱՍՏԵՐ

Արտաշատ համայնքը վստահ քայլերով օր-օրի զարգացում է ապրում. ՓԱՍՏԵՐ

Տարին մոտենում է ավարտին և երբ   հաստատվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը` ասել է թե բյուջեն,  արդեն մտովի  ընթացիկ տարին ամփոփվում է: Այսպիսով տարվա արածն ու չարածը դրվում է նժարին և նոր աշխատանքների համար նոր  ծրագրեր են գործի դրվում: Սակայն թեման չշրջանցելով  հիշենք ընթացիկ տարվա ձեռքբերումները և  բացթողումները, որոնք  Արտաշատ համայնքում տարրատեսակ թեմաներ զարգացնելու համար նախապայմաններ ստեղծեցին:Պարզ ասած՝ համայնքը հնգամյա զարգացման ծրագրով և դրանց  իրագործման  աշխատանքների համաձայն առաջ էր շարժվում և ինչպես արտաշատցիներն են ասում,-«Վերջին  տարիներին…

Կարդալ ավելին

 «Ձեռքբերումներին  և մարտահրավերներին ընդառաջ».բացառիկ հարցազրույց «Թալին» ՋՕԸ  ղեկավար Անդրանիկ Սափեյանի հետ(ֆոտոներ)

 «Ձեռքբերումներին  և մարտահրավերներին ընդառաջ».բացառիկ հարցազրույց «Թալին» ՋՕԸ  ղեկավար Անդրանիկ Սափեյանի հետ(ֆոտոներ)

  Կառավարության  և համայնքային  ծրագրերով վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվում  գյուղատնտեսական  ոլորտում: Ներդումային գրավիչ միջավայր ստեղծելու գործում մեծ նշանակություն ունի  մասնավորի (ֆերմեր) հետ համատեղ  ծրագրերի իրականացումը:Այս ֆոնին հատկանշական է  ջրօգտագործողների ընկերությունների բարելավման, հիմնանորոգման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որոնց նպատակային  աշխատանքների արդյունքն ուղիղ համեմատական է  գյուղատնտեսական մի շարք արտադրանքների ապահովմանը ( մշակաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ):Քանի-որ  միջին և մանր ֆերմերային տնտեսությունները, իրենց այգիների  մշակումը  կապում են  ոռոգման ջրի համակարգի հետ: «Թալին» ՋՕԸ հանրապետության այն կազմակերպություններից է, որ  վերջին…

Կարդալ ավելին

Մոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը

Մոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը

Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Նկատեցինք, որ այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։ Ժողովրդական երգչուհին արժանացել է նաեւ հանդիսատեսի բուռն արձագանքին ու ծափահարություններին ու հիացրել իր շլացնող տեսքով։ Մոնիկան տեսախցիկների առջեւ փայլել է երկար սպիտակ ատլասե զգեստով,…

Կարդալ ավելին

Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով  պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության  վերաբերյալ փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված կարգի: Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով`  armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ ժամը 15:00: Հայտերի բացումը տեղի…

Կարդալ ավելին

Մշակույթի ոլորտում համագործակցությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի առանցքում

Մշակույթի ոլորտում համագործակցությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի առանցքում

Հայաստանի նախագահությամբ առցանց եղանակով կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի նիստը։ Նիստին հայկական կողմից մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, նույն վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ  Նաիրի Պետրոսյանը, նույն կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Անահիտ Չալիկյանը։ Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության՝ ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի գործողությունների…

Կարդալ ավելին
1 145 146 147 148 149 250