Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության «Սոցիալական ներդրումային ֆոնդը» սպասում է այն ձեռներեցներին և բիզնեսմեններին, ովքեր ծավալում են սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:
Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։
Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել և միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության ներուժ: Ֆոնդի կողմից ներդրումներ կկատարվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (SDGs) իրագործման ոլորտներում, մասնավորապես՝
- Հասանելի կրթություն
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
- Մարզերի զարգացում և մաքուր ջրի հասանելիություն
- Հասանելի առողջապահություն
- Վերականգնվող էներգիա
- Կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում
Հասանելի է երկու տիպի ֆինանսավորման հնարավորություն `
Ուղղակի ներդրում կապիտալում մինչև 50,000 ԱՄՆ դոլարի չափով, որը հիմնականում նախատեսված է նշված ոլորտներում գործող կամ հիմնավորված սոցիալական ազդեցություն ունեցող սկսնակ ընկերությունների (start-up)-ների համար, որոնք գտնվում են զարգացման վաղ փուլում։
Փոխառությունների տեսքով մինչև 30,000 ԱՄՆ դոլարի չափով, որը հիմնականում նախատեսված է առնվազն 1 տարի գործող փոքր սոցիալական ձեռնարկությունների համար։
Շտապե՛ք կազմել մեծ և կարևոր գործի մի մասնիկը և դիմե՛ք սոցիալական ֆոնդի ծրագրին այսօր:
Ընթացիկ շրջանի դիմումների հավաքագրումը կտևի մինչև սույն թվականի հունվարի 26-ը։ Դիմել հիմա։