Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։   Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի…

Կարդալ ավելին

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։ Միջոցառման նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների…

Կարդալ ավելին

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա: «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։   «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ…

Կարդալ ավելին

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով թղթակցի հարցմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը եւս մասնակցում է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։        

Կարդալ ավելին

ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ

ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացմանը։ Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի…

Կարդալ ավելին

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի եւ իրավունքի գերակայության ապահովման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի վերաբերմունքն այս հարցում լավ հայտնի է, այդ թվում հայ գործնկերներին. «Երեւանի մասնակցությունն այսպես կոչված Հռոմի ստատուտին Հաագայում ռուս մի շարք պաշտոնյաների ձերբակալման քվազի-օրդերների…

Կարդալ ավելին

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

  Ինչպես տեղեկացնում է ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ: Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի…

Կարդալ ավելին

Ամերիկյան ուժերն առնվազն մեկ հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում

Ամերիկյան ուժերն առնվազն մեկ հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում

Միացյալ Նահագների ռազմական ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» առնվազն մեկ հարված են հասցրել սիրիական Դեյր էզ Զորի շրջանում՝ երեքշաբթի հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ դա երկրում շարունակվող ահաբեկչական հարձակումներին չի առնչվում, հայտնում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ում դեմ է հարված հասցվել։ ԱՄՆ-ը փոքր թվով զորքեր է պահում Դեյր էյր Զոր նահանգում տեղակայված գազի  հանքավայրում և ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում տարածաշրջանին։        

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար…

Կարդալ ավելին

Շրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում

Շրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝  պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:            

Կարդալ ավելին
1 149 150 151 152 153 250