Տարեմուտին մնացել են հաշված օրեր և այս ֆոնին մեր գերատեսչություններն ամփոփում են տարվա՝ (արածն ու չարածը):Մարզպետարաններում շարունակվում են տարևերջյան ամփոփ նիստերը իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի օրերս հրավիրած մարզխորհրդի նիստին ամփոփվել է տարին , որն ըստ ոլորտների ներկայացրել են մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները: Անցնող տարում մարզում իրականացվել են զգալի աշխատանքներ: Իսկ որպես մարզկենտրոն Գավառ քաղաքում և խոշորացված համայնքներում (գյուղական բնակավայրերում) այնքան աշխատանք է իրականացվել, 2024 թվականին , որ դժվար է մեջբերել ամբողջությամբ ըստ ծավալների և ոլորտների:Պարզ ասած «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը» ավագանու նիստերում առաջարկել և համապատասխան լուծումներ է տվել այն խնդիրներին, որոնք մարտահրավեր են եղել մինչ այդ համայնքի համար: Ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիր՝ համայնքապետ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գլխավորությամ նրանց զգալի մասը իրականացվել է նախքան նախասահմանված ժամկետները: Ամբողջությամբ լուծվել է քաղաքի գիշերային լուսավորության խնդիրը ԼԵԴ տիպի էլեկտրաէներգիա խնայող լուսատուներով: Ասֆալտապատման, խմելու ջրի ներքին ցանցերի, փողոցների բարեկարգման և ասֆալտապատման խնդիրների համար տարեկան զգալի միջոցներ է ծախսվում, կրթության, սպորտի զարգացման և այն գրավիչ դարձնելու համար հաճախակի են մոտիվացնող միջոցառումները երիտասարդների շրջանում: Այս մասին վկայում են փաստերը և կատարած աշխատանքների արդյունքը , որի մասին խոսում են ազգաբնակչությունը և որպես համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին ազգաբնակչությունը նկարագրում է ակտիվ և գործունյա համայնքապետ, ում ցանկացած հարցով կարողանում են դիմել և ստանում են ակնկալվող պատասխաններ: Որպեսզի մեր նկարագրածը մերկապարանոց չհնչի այդ մասին մեջբերում է նաև Գեղարքունիքի մարզպետ ՝ Կարեն Սարգսյանը մարզխորհրդի նիստի ընթացքում փաստելով մարզկենտրոն Գավառի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները , որոնք ընթացքի մեջ են:Մասնավորապես ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացրել 880 միլիոն 155,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ավարտված կամ ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն 9 ծրագրերի համար։
Որից 350 միլիոն դրամ՝ Գավառ համայնքին ՝ Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար /Գավառ քաղաքում (Դեմիրճյան փողոց), Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան (Անդրանիկի փողոց), Հայրավանք, Ծովազարդ և Լճափ/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 60 հազար բնակիչ։Բացի այդ ներդրումներ կիրականացվեն ՝
31 միլիոն 737,6 հազար դրամ՝ Գավառ համայնքի «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման համար։ Ծրագրերը շարունակական են լինելու Գավառ համայնքի համար , որոնք նպաստում են գյուղական բնակավայրերի հավասարաչափ զարգացման ծրագրի տրամաբանությանը և ազգաբնակչության համայնքային նշանակության կարիքների բավարարմանը:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը