«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը յուրօրինակ հաշվետվություն է՝ տնօրեն : Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի նոր ձևավորման և այժմյան՝ հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ վստահ ասել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ բժշկական կենտրոնի ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես ՀՀ-ի տարածքում , այնպես էլ…
Կարդալ ավելինՍփյուռք
Արթուր Մարտիրոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն ունի այնպիսի միջավայրի ձևավորման համար, որտեղ պատմության ուսուցումը հիմնված է ժողովրդավարական մշակույթի և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման սկզբունքի վրա։…
Կարդալ ավելին36 տարի առաջ ավերվեցին մեր 11 քաղաքները. երկրաշարժի հետևանքներն ու դիմակայունությունը
36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Բնական աղետի զոհ դարձավ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձավ անօթևան, հաշմանդամ դարձավ 50 հազար մարդ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, ավերվեց շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը: Ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342: Սպիտակի երկրաշարժից քաղված կարևոր դասը, թերևս,…
Կարդալ ավելինԱլֆրեդ Քոչարյանը հետևել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վերանորոգման գործընթացին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։ Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։ Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքները սկսվել են 2022 թ․, կավարտվեն 2024 թ․։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով…
Կարդալ ավելինՅուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են.Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը Ֆրանսիայում
Այս օրերին «Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը: Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո: Որքան էլ մոդեռն ու ժամանակակից…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին…
Կարդալ ավելինՀայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Կարդալ ավելինԱշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելինԿալիֆոռնիան հետ կկանչի հում կաթը՝ մարդկանց շրջանում թռչնագրիպի տարածման մտահոգության պատճառով
Մտավախություն ունենալով, որ աղտոտված հում կաթ խմելը կարող է մարդկանց վրա տարածել թռչնագրիպի H5N1 վիրուսը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահական պաշտոնյաները հրամայել են Ֆրեզնոյի կաթնամթերքի ֆերմայի ողջ հում կաթն ու սերուցքը հանել խանութների դարակներից, հայտնում է MedicalXpress-ը։ Սպառողները պետք է գնված ամբողջ կաթը վերադարձնեն խանութ, որտեղ այն գնվել է: «Կալիֆոռնիայի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում չօգտագործել հում կաթ կամ սերուցք, որը գտնվում է իրենց մոտ կամ դեռ խանութների դարակներում», – ասվում է Կալիֆոռնիայի հանրային առողջության վարչության…
Կարդալ ավելինԱրթուր Մարտիրոսյանը Ժնևում ներկայացրել է խտրականության բացառման և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 2-3-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ ներքին գործերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կոմիտեի հետ…
Կարդալ ավելին









