«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը յուրօրինակ հաշվետվություն է՝ տնօրեն :
Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի նոր ձևավորման և այժմյան՝ հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ վստահ ասել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ բժշկական կենտրոնի ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես ՀՀ-ի տարածքում , այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս, նոր տեխնիկաներով հագեցումը, աշխատանքային պայմանների բարելավումը, նոր ծառայությունների ներդրումը և բնակչի վստահությունը:
Որպես մարզային բժշկական կենտրոն՝ «Սևանի» ԲԿ-ն վերջին տարիներին շատ արագ թևակոխեց վերազինման, հիմնանորոգման և նոր կադրերով համալրման ուղղին և այս տարիներին տվեց իր ցանկալի պտուղները բուժառուների շրջանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների թիվը բավականին մեծացել է , կարելի է ենթադրել, որ կենտրոնի տնօրինության սպասելիքներն արդարացվել են:
Սևան բժշկական կենտրոնն այսօր սպասարկում է շուրջ 40 հազար ազգաբնակչություն:
Վերջին տարիների ընթացքում բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ, էխոսրտագրություն, Հոլտեր հետազոտություն, գաստրոէնդոսկոպիա, սպիրոգրաֆիկ հետազոտություն , դիմածնոտային վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություն , մանկական-վերականգնողական ծառայություն և այլն»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Սեւանի»ԲԿ-ի տնօրեն ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով մատուցվող ծառայություններին, հավելեց.
Մեզ մոտ ընթացիկ տարում ներդրվել են մի շարք ծառայություններ, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր, այդ թվում՝ վիրաբուժական բլոկը նորից վերազինվել , ներդրվել է ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժություն ծառայությունները:
Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:
-Պարոն Նիկողոսյան տարին մոտենում է ավարտին և այս ֆոնին ի՞նչպիսի ձեռքբերումներ է արձանագրել կենտրոնը և կարելի՞ է ասել, որ համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոնի քաղաքականության արդյունք է։
– Անցնող տարին լի էր ձեռքբերումներով:Մեր կենտրոնը չունի որևէ պարտք (աշխատավարձի, տնտեսական և այլ ծախսերի մասով), բացի այդ ՝ տարին փակում ենք շահույթով: Ձեռքբերումների ֆոնին կարող եմ ավելացնել որ մարզպետ Կարեն Սարգսյանի անմիջական աջակցությամբ կյանքի կոչվեց 150 կվ արտադրողականությամբ արևային պանելների համակարգի ներդրումը, որը էականորեն կխթանի մեր ֆինանսական ռեսուրսների խնայողությանը և հիմնարկությունը կապահովի մշտական տաք ջրով, ինչը ժամանակին անհասանելի էր թվում:
Տարին բարենպաստ էր նաև նրանով, որ բժշկական կենտրոնը վերազինվեց նոր անհրաժեշտ սարքավորումների շարքով՝ սոնոգրաֆիայի և շարժական ռենտգեն ապարատներով: Մարզային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում՝ մենք փորձում ենք բարձր վարձատրությամբ ապահովել մեր մասնագետներին: Մեր մազպետի աջակցության շնորհիվ ՝ քաղիրավական պայմանագրային հիմունքներով , բարդ վիրահատությունների դեպքում դրսից հրավիրում ենք նեղ մասնագետներ, ովքեր մեր մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։
–Ո՞րքան է եղել ընթացիկ տարում ընդհանուր վիրահատությունների քանակը և պետպատվերի քանակը։
-Անցնող տարին հագեցած էր վիրահատությունների քանակով, ըստ վիճակագրական վերլուծության՝ դեռ տարին չավարտած, վիրահատությունների թիվն կազմում է 620, աճել է նաև վճարովի ծառայություններից օգտվող բուժառուների թիվը շուրջ 20 տոկոսով: Պետպատվերի շրջանակներում անցնող տարում մեր կենտրոնի բուժառուների համար բաժին է ընկել շուրջ 650 մլն դրամ:
Երբ ես ընդունեցի բուժկենտրոնը, այդ ապհին բժշկական կենտրոնի բյուջեն կազմում էր 520 մլն դրամ, այսօր արդեն շուրջ 200 մլն դրամով ունենք բյուջեի ավելացում: Սակայն հաջողությունների կողքին ունենք նաև դեռևս չհաղթահարված խնդիրներ՝ տեխնիկական հագեցվածությունը, նեղ մասնագետների պակասը, ինչպես նաև հիվանդանոցի շենքային պայմանների ընդլայնումը, քանի որ մեր մահճակալային ֆոնդը փոքր է մեզ դիմող բուժառուների թվի քանակից:
– Ո՞րն է կենտրոնի հաջողության գրավականը՝ Ձերը որպես տնօրեն:
-Ես կարծում եմ հաջողության գրավականը յուրաքանչյուր ղեկավար ինքն է բանաձևում, իմ դեպքում՝ ես համարում եմ , որ դա ճիշտ կառավարումն է , ճիշտ տեղում ճիշտ մարդու նշանակումը:
Սպասելի նպատակին հասնելու համար իմ առաջ դրված Ճանապարհը բավականին բարդ էր և պատասխանատու, սակայն ես իմ աշխատանքային թիմի հետ միասին՝ համակարգված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում, 2021թվականից սկսած արել և շարունակում ենք անել հնարավոր ամեն բան՝ բժշկական կենտրոնի զարգացմանը նոր թափ հաղորդելու և լավագույնը տարածաշրջանում դարձնելու համար:
Ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմքում իմ կողմից մշտապես շեշտը դրվում է այնպիսի գլոբալ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը, ծախսերի և եկամուտների պլանավորումը և ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:
Թերևս սրանք այն առանցքային գործոններն են, որոնք պլանավորելու, կարգավորելու և շտկելու համար մշտապես պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ և ճկունություն:
–Ի՞նչ ակնկալիքներ և սպասելիքներ պետք է ունենան ազգաբնակչությունը «Սեւանի» ԲԿ-ից գալիք տարում:
-Ինչպես արդեն ասացի՝ 2024թ.-ը ավարտում ենք արդյունավետ. բկ-ն չունի որեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակում ենք շահույթով: Ներդրումները շարունակական են լինելու կենտրոնի վերազինման և զարգացման գործում:
Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից լաբարատոր սարքավորումներով վերազինումը նաև վիրաբուժական բլոկում, ուրոլոգիայի բաժանմունքի համալրումը ևս մեր զարգացման տեսլականում է ընդգրկված: Կենտրոնի համար կարգախոս է դարձել՝ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ: Այս ֆոնին պետք է ասեմ, որ մշտապես մեզ աջակցում և բոլոր օբյեկտիվ նախաձեռնություններն ընդունում է մարզպետը:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարությանը եւ Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին ՝ մարզակենտրոնի գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար:
Զրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ