Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա: «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ…
Կարդալ ավելինՍփյուռք
Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ
ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով թղթակցի հարցմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը եւս մասնակցում է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։
Կարդալ ավելինՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացմանը։ Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի…
Կարդալ ավելինԵրեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ
Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի եւ իրավունքի գերակայության ապահովման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի վերաբերմունքն այս հարցում լավ հայտնի է, այդ թվում հայ գործնկերներին. «Երեւանի մասնակցությունն այսպես կոչված Հռոմի ստատուտին Հաագայում ռուս մի շարք պաշտոնյաների ձերբակալման քվազի-օրդերների…
Կարդալ ավելին«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն
Ինչպես տեղեկացնում է ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ: Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի…
Կարդալ ավելինԱմերիկյան ուժերն առնվազն մեկ հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում
Միացյալ Նահագների ռազմական ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» առնվազն մեկ հարված են հասցրել սիրիական Դեյր էզ Զորի շրջանում՝ երեքշաբթի հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ դա երկրում շարունակվող ահաբեկչական հարձակումներին չի առնչվում, հայտնում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ում դեմ է հարված հասցվել։ ԱՄՆ-ը փոքր թվով զորքեր է պահում Դեյր էյր Զոր նահանգում տեղակայված գազի հանքավայրում և ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում տարածաշրջանին։
Կարդալ ավելինՔննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար…
Կարդալ ավելինՇրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:
Կարդալ ավելինՀանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և…
Կարդալ ավելին74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված…
Կարդալ ավելին







