Ամերիկյան ուժերն առնվազն մեկ հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում

Միացյալ Նահագների ռազմական ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» առնվազն մեկ հարված են հասցրել սիրիական Դեյր էզ Զորի շրջանում՝ երեքշաբթի հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ դա երկրում շարունակվող ահաբեկչական հարձակումներին չի առնչվում, հայտնում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ում դեմ է հարված հասցվել։ ԱՄՆ-ը փոքր թվով զորքեր է պահում Դեյր էյր Զոր նահանգում տեղակայված գազի  հանքավայրում և ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում տարածաշրջանին։

Spread the love