Սիան Ցզյաոտոն համալսարանի բժշկական գիտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ լուծվող սուրճ խմելու սովորությունը կարող է ազդել տելոմերների երկարության վրա՝ ԴՆԹ-ի կարևոր ծայրերը, որոնք ծառայում են որպես ծերացման բիոմարկեր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed պորտալում։ Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 468 հազար մարդու սննդային սովորությունների և տելոմերների երկարության մասին տեղեկատվությունը։ Ավելի ճշգրիտ վերլուծության համար օգտագործվել են ինչպես դիտողական մեթոդներ, այնպես էլ Մենդելյան պատահականացում, ինչը թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կապերը: Հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր…
Կարդալ ավելինՍփյուռք
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ը Ամիրյան փողոցից մինչև Խորենացու փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ը՝ Խորենացու փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի Փակ շուկա ընկած հատվածի երթևեկությունը:
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ
Նախարարությունից progressarmenia.com-ն հաղորդում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության…
Կարդալ ավելինԱմփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները.(Տեսանյութ)
Այս տարվա 10 ամիսներին պարեկային ծառայության աշխատանքի ամփոփումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում և մարզերում արդյունքների ամփոփմանը մասնակցում են ոչ միայն պարեկային ծառայողները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ: Այս անգամ հերթը Կոտայքի մարզինն էր: Աշխատանքի վերլուծություն ու գնահատում, նոր հանձնարարականներ ու քննարկում. նոյեմբերի 13-ին Կոտայքի գումարտակի պարեկների հետ հանդիպման ընթացքում Արթուր Խուդինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ծառայությունը լավագույնս իրականացրած պարեկներին, միաժամանակ տալով համապատասխան…
Կարդալ ավելինԱԶՆԱՎՈՒՐԸ ` ԱԶՆԱՎՈՒՐԻ …ԵՎ Ի’Ր ԱԶԳԻ ՄԱՍԻՆ
ԱԶՆԱՎՈՒՐԸ ` ԱԶՆԱՎՈՒՐԻ …ԵՎ Ի’Ր ԱԶԳԻ ՄԱՍԻՆ Ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում` Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում Աստվածաշնորհ դերասան եմ ես թափառաշրջիկ, Բեմի համար եմ ես միայն ծնվել. Տվե՛ք ինձ հարթակ անշուք ու խղճուկ, Եվ ես կարող եմ ինձ գերազանցել… Թափառաշրջիկ դերասան եմ ես աստվածաշնորհ. Դա իմ արյո՛ւնն է, այդպիսի՛ն եմ ես, Ինձ մի բե՛մ տվեք և հանդիսատե՛ս, Ու տաղանդավոր մարդ կդառնամ ես. Այրվելով իմ մեջ հորդող կրակից, Խոսում եմ, լալիս, կանչում ու խնդում Ու վերապրում եմ…
Կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով
Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։ Համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված…
Կարդալ ավելինՆոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև
Նոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև: Նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու և մարդասիրական սկզբունքներն անսասան պահելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կորեայի Հանարպետության մեկնարկել են նոր փոխգործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։ Փոխգործակցության նպատակը ևս մեկ անգամ փաստում է դեռ դար առաջ սկիզբ առած մարդասիրական շարժման կարևորությունը։ Ազգային ընկերությունն իր առաքելությանն…
Կարդալ ավելինԸնթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ. Դա 8 հազարով ավելի է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):
Կարդալ ավելինՌուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել
2024 թվականի նոյեմբերի 12-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի՝ Կոնյա նահանգի վարչական տարածքից թռչնամսի և ձվի ներմուծման վրա։ Ըստ ТАСС-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Россельхознадзор-ի պաշտոնական կայքում։ «Թուրքիայում բարձր ախտածին թռչնագրիպի վիրուսներով վարակվելու առնչությամբ անասնահամաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2024 թվականի նոյեմբերի 12-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Թուրքիայի վարչական տարածքից՝ Կոնյա նահանգից, Ռուսաստան ներմուծելու համար. կենդանի թռչնաբուծական միս, ինկուբացիոն ձու և սննդային ձու, թռչնի միս, պատրաստի մսամթերք թռչնամսից և թռչնաբուծական վերամշակված արտադրանք պարունակող թռչնաբուծական արտադրանքի բոլոր տեսակները, բացառությամբ այն…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարությունը դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:
Կարդալ ավելին









