Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։ Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։ Ոռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ 2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն…
Կարդալ ավելինՍփյուռք
Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղն արդեն բաց է և սիրով սպասում է իր հաճախորդներին։ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղում բանկի հաճախորդները կգտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունն ու լուծումները: Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրը Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՄասիս՚ մասնաճյուղն արտացոլում է բանկի նվիրվածությունը…
Կարդալ ավելինԱրաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի կրթական համակարգի որակական նոր զարգացումներին և աշխատաշուկայի` որակյալ կադրերով համալրմանը: «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում են ակադեմիական քաղաքի կառուցման,…
Կարդալ ավելինԱնցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Խնայողությունների միջազգային օրվա առիթով Ամիօ բանկն առաջարկում է ավանդի ձևակերպման հատուկ տոկոսներ և 31.10.2024թ.-ից սկսած մեկնարկում է մրցույթ, որի մրցանակը վիքենդն է Աբու Դաբիում 2 անձի համար։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձևակերպել նոր ավանդ՝ ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով և ներբեռնել AMIO Mobile հավելվածը։ Հիշեցնենք, որ Ամիօ բանկում ավանդի պայմանները շուկայում լավագույններից են։ Ավանդներ կարող եք ձևակերպել ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35%, ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% Ավանդի նվազագույն ժամկետ` 91…
Կարդալ ավելինԽնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Խնայողությունը ոչ միայն գումար մի կողմ դնելու և ֆինանսական անվտանգության, այլև՝ ապագայի պլանավորման, մեծ երազանքների իրագործման և նոր մարտահրավերների պատրաստ լինելու մասին է։ Հայաստանում խնայողությունների միջազգային օրը սկսել ենք նշել միայն վերջին տարիներին, սակայն տոնն արդեն 100 տարեկան է։ Օրվա նպատակը հանրության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը և խնայողությունների կատարումը խրախուսելն է։ Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես սկսել խնայել գումար, եթե դա անելը Ձեզ մոտ դեռ այնքան էլ լավ չի ստացվում։ 1. Դնել հստակ…
Կարդալ ավելին2023թ․ և 2024թ․ 9 ամիսների սպանության դեպքերի համեմատական.ՆԳՆ
ՀՀ Ոստիկանությունից progressarmenia.com -ին հայտնում են , որ 2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 55 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 47 դեպք։ Ընդհանուր առմամբ սպանության դեպքերը նվազել են 14,5 տոկոսով:
Կարդալ ավելինՀայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին:
Կարդալ ավելինՄիայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցի՞ց
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Ինչպես գրել է PsychologyToday-ը՝ հղում կատարելով հետազոտությանը, յուրաքանչյուր հարցում, որը տրվել է հետազոտությունում, միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։ «Նրանք ավելի երջանիկ էին ռոմանտիկ հարաբերությունների իրենց ընթացիկ…
Կարդալ ավելինՖրանսիական փորձն Ագրարային համալսարանում. քննարկվել են համագործակցության հեռանկարները
Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա Սվաջյանը և բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որը ներկայացրել է բուհի գործունեությունն ու համագործակցության ոլորտները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հայաստանյան փորձի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար: «Ագրարային ոլորտը…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց
Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։ Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով:
Կարդալ ավելին








