ՆԳ նախարարի հրամանով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանությանառաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ՀՀում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ…
Կարդալ ավելինՍփյուռք
ԱՄԻՕՆ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Վանաձորում(ֆոտոշարք)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ շարունակում է նոր բրենդի ներքո բացված մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնել իր պրոդուկտներն ու ծառայությունները: Տիգրան Մեծի պողոտա 44 հասցեում «Վանաձոր» մասնաճյուղը բացվում է ԱՄԻՕԻ նոր բրենդի պահանջներին համապատասխան, ջերմ ու լուսավոր սրահներով՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկման բոլոր անհրաժեշտ պայմանները: Վանաձոր քաղաքում մասնաճյուղը տարիներ շարունակ ամուր գործընկերային հարաբերություններ է ստեղծել թե՛ պետական և մասնավոր հատվածների, թե՛ ֆիզիկական անձանց հետ: «ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, տարիներ շարունակ լինելով բանկային համակարգի անվերապահ առաջատարը ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելով՝ այսօր էլ իր…
Կարդալ ավելինԻրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն
Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։ Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր: Այս մասին հայտնում են Մատենադարանից։ Հիշեցնենք, որ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իրանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։
Կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։ Նա նշեց, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարնը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։ Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած…
Կարդալ ավելինԱյսօր հեռուստաեթերում գրեթե ռուսական բովանդակություն չկա. 6-7 տարի առաջ 70-80 տոկոսը ռուսական էր. Տիգրան Հակոբյան
Անցյալ տարի դարձանք միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ: Մենք միակ երկիրն ենք, որ սահման չունենալով Միջերկրական ծովի հետ, այդ հարթակի անդամ ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Ոչ միայն դարձանք այդ հարթակի անդամ, այլեւ Հայաստանն ընտրվեց այդ հարթակի փոխնախագահ եւ այս տարվա հոկտեմբերին այդ կառույցի ժողովը կանցնի Հայաստանում: Նաեւ նախանցյալ տարի դարձել ենք ֆրոնկոֆոն երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ»,-ասաց նա: Տիգրն Հակոբյանը տեղեկացրեց,…
Կարդալ ավելինՆԳՆ-ն հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին։ Հայտարարության մեջ նշված է. «Եկե´ք ոստիկանություն․ Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության։ Նպատակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Ժամկետներ՝ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցում՝ 5 ամիս: Ուսուցման ավարտը՝ սեպտեմբերի վերջ: Ով կարող է դիմել՝…
Կարդալ ավելինԿոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ
Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան մենամարտում են օրենքի չգործող գերակայության, ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ: Ժողովրդավարության համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը կոռուպցիայի վերահսկման թուլացումն է: Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի…
Կարդալ ավելին«Գրեմմի» մրցանակակիր «Էբեն » քառյակի բացառիկ համերգը կկայանա Երևանում(տեսանյութ)
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր ֆրանսիական հայտնի ( Էբեն ) քառյակի համերգով: Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր /Էբեն/ քառյակը: Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով : Համերգի ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 Ալֆրեդ Շնիտկե…
Կարդալ ավելինԲաքուն հունվարի սկզբին Երեւանից ստացել է առաջարկների փաթեթ խաղաղության գործընթացի վերաբերյալ. Բայրամով
Բաքուն հունվարի սկզբին Երեւանից ստացել է խաղաղության գործընթացի վերաբերյալ առաջարկների փաթեթ, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ այժմ ադրբեջանական կողմը աշխատում է պատասխան առաջարկների ուղղությամբ։ Բայրամովն ավելացրել է, որ առաջիկայում Հայաստանին կհանձնվի առաջարկների փաթեթը։
Կարդալ ավելինԱդրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյունս Սլոթի ծրագրված այցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այդ այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։
Կարդալ ավելին









