Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անի Եղիազարյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։

«Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով:

Շնորհակալ եմ փաստաբաններ Ս. Մանուկյանին և Վ. Մարտիրոսյանին՝ մարդկային բացառիկ որակի և բարձր պրոֆեսիոնալիզի համար»,- գրել է Եղիազարյանը:

Դատարանը պարտավորեցրել է նախարարությանն Անի Եղիազարյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

434722136_24796686326641500_7320084968421723082_n.jpg (92 KB)

Spread the love