Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչ՝ Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով՝ Արևելյան Երուսաղեմում։ Դրա մասին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել բռնազավթված հողերը և չեն ստեղծել անկախ պետություն Արևելյան Երուսաղեմում՝ իր մայրաքաղաքով»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ  Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու հարցում Անկարան հետևողական ջանքեր է գործադրում՝ Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կյանքի կոչելու նպատակով։

«Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ընդգծել է նա։

Spread the love