2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի: «2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել…
Կարդալ ավելինՍփյուռք
Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը…
Կարդալ ավելինԱմիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ամիօ բանկը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, առաջարկում է հիփոթեքային վարկավորում: Ծրագրի շահառուները կարող են հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից նախատեսվում է հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ 10 տարվա ընթացքում: Ամիօ բանկը տրամադրում է 2 միլիոնից մինչև 55 միլիոն դրամի չափով գույքային ապահովությամբ հիփոթեքային վարկեր՝ 10.5-13% անվանական տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.09-14.56%, իսկ վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա…
Կարդալ ավելինՀՀԿ–ն ապրիլի 4–ին համագումար կանցկացնի
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։ Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ
2025 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իրականացնել ակտիվ և հետևողական գործունեություն՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի նստավայրեր։ Իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարությունը գրքեր է նվիրել Կառավարության անդամներին
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին նվիրել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի զգալի մասը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են. ընդգրկվել են նաև ժամանակակից հայ գրողների աշխատանքներ, ինչպես նաև թարգմանական գրականության նմուշներ։…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները: Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովմանը և անօթևանության խնդրին, թափառող կենդանիների խնդրին, խոսքի ազատության երաշխավորմանը և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ձևավորված վստահելի ու կայուն գործընկերությունը՝ համակարգային բարեփոխումների փուլում կարևորելով համագործակցության շարունակականությունը։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի…
Կարդալ ավելին2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման…
Կարդալ ավելինՓոփոխություն Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ կարևոր բարելավում է իրականացվել։ Կառավարության ֆինանսավորմամբ ավարտվել է մուտքի և ելքի հին դռների փոխարինումը նորերով, որոնք նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների համար։ Ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։ Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։ Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար։
Կարդալ ավելին









