Դոլարն արժեզրկվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին լուրերից հետո

Դոլարի արժեքը նվազում է համաշխարհային այլ արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին լուրերից հետո, ինչպես ցույց են տալիս առևտրային տվյալները։

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է մինչև 1,1674 դոլար՝ նախորդ փակման 1,1597 դոլարի դիմաց, դոլարի փոխարժեքը իջել է ենեայի նկատմամբ՝ 158,65 իենե՝ նախորդ փակման 159,64 իենեի փոխարեն մեկ դոլարի դիմաց։ Դոլարի ինդեքսը նվազել է 0,67%-ով՝ հասնելով 99 կետի։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի վրա ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և վստահեցրել, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Spread the love