ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի: Ժաննա…
Կարդալ ավելինՍփյուռք
Ամիօ բանկը Auto Show 2025-ում ներկայացրեց բացառիկ ավտովարկային առաջարկ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի ունեցավ Armenian Auto Show 2025-ը՝ ավտոարդյունաբերության ամենաուշագրավ իրադարձությունը: Ամիօ բանկը, համագործակցելով ABC Motors-ի հետ, միջոցառման ընթացքում ներկայացրեց բացառիկ ավտովարկի առաջարկ՝ դարձնելով մեքենա ձեռք բերելու գործընթացն ավելի արագ, պարզ և մատչելի: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ընտրելու իրենց երազանքի մեքենան՝ Changan, ARCFOX կամ Deepal, իսկ վարկի ձևակերպումն իրականացվեց Ամիօ բանկի փորձառու մասնագետների կողմից՝ արագ և հեշտ: Ամիօ բանկի հատուկ ավտովարկի պայմաններն են. Առաջին 6 ամիսները՝ ընդամենը 9%…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 448 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Սեպտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6975 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1745, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 30, վարելու ընթացքում ծխելու՝ 722, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 304 և 2131 այլ իրավախախտում։ 158 մեքենա…
Կարդալ ավելինԱմիօ բանկը Զվարթնոցում՝ մշակույթի ու նորարարության խաչմերուկում
Սեպտեմբերի 20-ին Զվարթնոցի տաճարը վերածվեց յուրօրինակ բեմի, որտեղ անցյալի շունչը հանդիպեց էլեկտրոնային երաժշտությանը։ Այս բացառիկ միջոցառմանը միացավ նաև Ամիօ բանկը՝ որպես հովանավոր։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան բանկի թվային լուծումներին, առցանց հաճախորդ դառնալու հնարավորությանը, ինչպես նաև հատուկ առաջարկին, որով նոր հաճախորդները հնարավորություն ունեն ամեն ամիս ստանալու 5% քեշբեք՝ ՀՀ-ում կատարած առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գնումների համար։ Առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Ամիօ բանկը շարունակելու է աջակցել նորարարական և մշակութային իրադարձություններին՝ խրախուսելով ստեղծագործ մտածողությունն ու նոր…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում
Կառավարությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը։ «Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաեւ իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։ Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանում, առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած, որ այդ պահին արդեն Հայաստան–Ադրբեջան միջպետական սահմանի ավելի…
Կարդալ ավելինԱռերևույթ խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ. ՄԻՊ
Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։ Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ ուղղություններ, ինչպիսիք են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացառումը…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Արցախի թաղամաս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ պանիր «Գաուդա» (արտադրված 08․08․2025 թ․) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական…
Կարդալ ավելին22 բնակելի տարածքներ նվիրատվությամբ տրամադրվել են 59 անձի
Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 20 ընտանիքի (59 անձի) նվիրատվությամբ տրամադրվել է 22 բնակելի տարածք։ Ներկայումս շրջանառության մեջ է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» ՀՀ կառավարության երկու որոշման նախագիծ, ևս մեկը գտնվում է քննարկման փուլում։ Նախագծերի ընդունման արդյունքում նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 13 ընտանիքի (21 անձի) կհատկացվի 13 բնակելի տարածք։ Տրամադրված բնակելի տարածքները գտնվում են՝ ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1, Արարատի մարզ, գ․ Դարբնիկ, Անդրանիկի 2, ք․Երևան,…
Կարդալ ավելինԳևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու
Գլենդելն արժանի է․ Առաջընթաց, հաշվետվողականություն և թափանցիկություն՝ ինչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը… Մեր հայրենակից Գևորգ Գրիգորյանը, որը ԱՄՆ–ում հաջողակ գործարար ու անվանի ճարտարապետ է, որոշել է մասնակցել Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին։ Նա պաշտոնապես հաստատեց իր թեկնածությունը՝ ներկայացնելով միասնության և առաջընթացի իր տեսլականը։ Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսի 2-ին։ Գևորգ Գրիգորյանը Գլենդելի հանրության կողմից ճանաչվել և սիրվել է նախևառաջ իր գերժամանակակից շինարարական նախագծերով, որոնք դարձել են մնայուն արժեքներ և համայնքային կյանքի անբաժանելի…
Կարդալ ավելինՀայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ
Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ «Հայաստանում սպառողների և մրցակցության պաշտպանության կիրարկման արդյունավետ մեխանիզների զարգացում» աջակցութան ծրագրի շրջանակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ այցելել էր Լեհաստան` սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման փորձին առնչվող առանձին հարցեր ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության (UOKiK) կենտրոնական գրասենյակում, Պոզնանի և Գդանսկի տարածքային մասնաճյուղերում, ինչպես նաև առևտրի…
Կարդալ ավելին









