Կիրակի օրը կկայանա Վաղարշապատ հանայնքի ավագանու արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է քաղաքական 8 ուժեր:
Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։
Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 18 տարին լրացած լինելը, ինչպես նաև առկա է հաշվառման սահմանաչափ՝ կախված իրավական կարգավիճակից։
Հիշեցնենք նաև , որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում Վաղարշապատի նախկին ղեկավար ՔՊ-անդամ Դիանա Գասպարյանի լուռ հեռացմամբ ՝ առանց բացատրությունների՝ պնդելով, թե դա անձնական որոշում է: Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի:Իսկ առաջիկա արտահերթ ընտրությունը տեղի է ունենում համայնքների/գյուղական բնակավայրերի/ Խոյ խոշորացված համայնքի միավորմամբ:



Սեփական լրատվություն
