Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման
աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել
հուշահամալիր:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Տեղում արձանագրվել են արված աշխատանքները, քննարկվել դրանց առնչվող մանրամասն հարցեր,
ինչպես նաև նախանշվել առաջիկա անելիքները: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները
հստակեցրել են նախատեսվող հաջորդական քայլերը:
Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով,
ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն
առավելագույնս որակյալ և ժամկետների պահպանմամբ իրականացնելու նպատակով:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են
