Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային մասնակիցներ Հայաստանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը, ինչը, ըստ նրա,…
Կարդալ ավելինՍփյուռք
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ «ԿԱՆԱՉ ԳՈՐԾԱՐՔԻ» ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Գերմանական միջազգային զարգացման ընկերություն (GIZ) «Պրոգրես» (PROGRESS) ծրագրի ներկայացուցիչներ Լևոն Մովսիսյանին և Հովիկ Սայադյանին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) ներկայացուցիչներ Նունե Հարությունյանին, Գրիգոր Ջանոյանին և Դշխուհի Սահակյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագրի շրջանակներում Տեսչական մարմնի հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հյուրերը ներկայացրել են «Պրոգրես» տարածաշրջանային ռազմավարական նախաձեռնության նպատակը, այն է՝ աջակցել Արևելյան գործընկերության երկրներին (Հայաստան, Վրաստան,…
Կարդալ ավելինՄեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է
Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին: Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝…
Կարդալ ավելինԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՕգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ
Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։ ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ…
Կարդալ ավելինՓոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը: Ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։ Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով(Տեսանյութ
Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես, լռության կանոնները չպահպանելու համար: Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ:
Կարդալ ավելինԳուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից
ՙԵրբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար՚: Սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի անկեղծ խոստովանությունն է։ Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության և հավատքի սեփական ուժերի հանդեպ: ՙԲայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես…
Կարդալ ավելին









