Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

2000-ականների սկզբին Միացյալ Թագավորությունում ստեղծվեց ժամանակակից բանկային հավելվածի առաջին նմուշը, սակայն թվային բանկինգի մասին սկսել էին խոսել դեռևս 1990-ական թվականներից: Այս կարճ ժամանակահատվածում թվային բանկինգը հասցրեց դառնալ յուրաքանչյուրի առօրյայի կարևոր մասը, առանց որի անգամ դժվար է պատկերացնել ֆինանսների կառավարումը: Այժմ աշխարհում բանկային հաշիվ ունեցողների կեսից ավելին` շուրջ 63%-ը, ունի օնլայն բանկինգի հավելված իր հեռախոսում: Ամիօ բանկն էլ շարունակաբար բարելավում է իր հաճախորդների փորձառությունը` զարգացնելով AMIO Mobile հավելվածը: AMIO Mobile-ում անընդհատ ավելանում են նոր ֆունկցիաներ և հնարավորություններ,…

Կարդալ ավելին

«Թրավելինգ դոքթորս» ՀԿ-ի հետ համագործակցելը դրական  ազդեցություն ունի  նորություններին ծանոթանալու  և փորձի փոխանակման տեսանկունից.Անուշավան Վիրաբյան

  Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում տեղի ունեցավ «Վնասվածքային ընդլայնված կենսապահովում» թեմայով դասընթաց, որը վարում էին ԱՄՆ և Մեքսիկայից ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն բժիշկ-հրահանգիչները։ Նրանց բոլորին մեկ ծրագրի շուրջ համախմբել էր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչե Համբարձումյանը, ով բժիշկների վերապատրաստման բազմամյա փորձառություն ունի։ Դասընթացին ներկա էին մոտ տասնյակ բուժհաստատությունների և Երևանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ բժիշկները։ «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպությունն այսօրինակ դասընթացներ է ունենում տարեկան մի քանի անգամ՝ Հայաստան հրավիրելով ոլորտային լավագույն մասնագետներին։ Նախորդող երկու օրերին բժշկական…

Կարդալ ավելին

Հայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

Հայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու…

Կարդալ ավելին

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր`սեպտեմբերի 15-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ…

Կարդալ ավելին

Սարդի խայթոցից առաջացած հազվագյուտ վարակի պատճառով տղամարդու փորի վրա հսկայական անցք է ձևավորվել.Ֆոտո

Սարդի խայթոցից առաջացած հազվագյուտ վարակի պատճառով տղամարդու փորի վրա հսկայական անցք է ձևավորվել.Ֆոտո

Սարդի փոքրիկ խայթոցը հսկայական խնդիր է դարձել մի բրիտանացու համար, որի փորի վրա ութոտանու հարձակման արդյունքում հսկայական անցք է առաջացել, գրում է Daily Mail-ը։ Ամռան մի երեկո անկողնում պառկած ժամանակ 59-ամյա Նայջել Հանթի փորը սարդ է կծել: Որոշելով, որ դա պարզապես մաշկի թեթև գրգռում է, պատուհաններ տեղադրող Հանթը շարունակեց իր առօրյա գործերը, այդ թվում՝ հանգստանալու մեկնեց Եգիպտոս: Սակայն ճանապարհորդությունը շուտով վերածվեց գիշերային մղձավանջի։ Իր արձակուրդից մի քանի օր անց Հանթը ծանր հիվանդացավ և նկատեց, որ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝  5-7 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից  հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-20-ը՝…

Կարդալ ավելին

ԶԼՄ. Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ԶԼՄ. Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայ գործընկերոջը կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։          

Կարդալ ավելին

Բայդենը Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Կիևին 5,8 միլիարդ դոլարի զենք հատկացնելու իր լիազորությունները. The Hill

Բայդենը Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Կիևին 5,8 միլիարդ դոլարի զենք հատկացնելու իր լիազորությունները. The Hill

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա զենք ուղարկելու համար մինչև 2025 թվականը՝ սեպտեմբերի 30-ից հետո շուրջ 5,8 միլիարդ դոլար հատկացնելու համար Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Նախագահի պաշտպանության լիազորությունը (PDA), գրում է The Hill-ը։ Սպիտակ տունը խնդրել է երկարաձգումը ներառել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի առաջարկած բանաձևում։ Հատկացվելիք գումարի ժամկետը լրանում է այս ամսվա վերջին։ The Hill-ին ուղղված նամակում Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը նշել է, որ մոտ ապագայում դեպարտամենտը կշարունակի տրամադրել կրճատման փաթեթներ և աշխատում…

Կարդալ ավելին

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Այս տարի լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով. Ուսանողների թիվն ավելացել է 700-ով. նախարար

Մենք այս տարի բավական լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջների ընդունելության մասով: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այդ հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862 ուսանող: Նախորդ տարի  ունեցել ենք 3106-ը: Նախորդ տարի կրթաթոշակի նոր չափ սահմանվեց ՄԿՈՒ հաստատություններում՝ ամսական 50 հազար դրամի չափով: Դրանք արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններն էին:  Մեր արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է

Դոլարի փոխարժեքը կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կազմել է 387.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.52 դրամ (աճել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.32 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-427 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 82 83 84 85 86 146