Միացյալ Նահանգները եւ G7-ի մյուս երկրները համաձայնության են եկել, որ ամերիկյան ընկերությունները կազատվեն խոշոր կորպորացիաների համար նախատեսված գլոբալ նվազագույն հարկի վճարումից, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության՝ G7-ի ներկայիս նախագահության շրջանակում տարածված հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվել է, որ «յոթնյակի» նոր պլանը ճանչում է ԱՄՆ գործող օրենքները նվազագույն հարկի մասին եւ ուղղված է միջազգային հարկային համակարգի կայունության բարձրացմանը։
Ակնկալվում է, որ Վաշինգտոնն ի պատասխան կհրաժարվի «հարկային վրեժխնդրությունից», որը ներառված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «մեծ, հիանալի» օրինագծում՝ հարկերը կրճատելու եւ պետականծախսերը մեծացնելու համար, տեղեկացրել է DW-ն։
Փաստաթղթի 899-րդ հոդվածը նախատեսում է հարկերի ավելացման հնարավորություն (+5 տոկոսային կետ տարեկան չորս տարվա ընթացքում) «խտրական» հարկային քաղաքականություն ունեցող երկրների անհատների եւ ընկերությունների համար։ Այդպիսի միջոցներից մեկը խոշոր կորպորացիաների համար նվազագույն հարկն է, որը խթանում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որը ներառում է 38 երկիր, այդ թվում՝ Եվրամիության անդամների մեծ մասին։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ըստ Axios-ի, արդեն խնդրել է Կոնգրեսին հեռացնել «հարկային փոխհատուցման» կետը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագծից, որը հունիսի 28-ին ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել էր։ «Մի քանի ամիս տեւած արդյունավետ երկխոսությունից հետո (…) մենք կհայտարարենք G7-ի երկրների միջեւ համաձայնագրի մասին, որը կպաշտպանի ամերիկյան շահերը»,- գրել է Բեսենթը: The New York Times թերթը ներկայացրել է գնահատական, որ «հարկային վենդետան» կարող է ԱՄՆ բյուջեին բերել ավելի քան 100 մլրդ դոլար (այսինքն՝ ավելի քան 85 մլրդ եվրո) 10 տարվա ընթացքում:
