Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու 2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր»…

Կարդալ ավելին

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում  է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում   «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի  նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:  Մարզիկները մրցում են  35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից…

Կարդալ ավելին

Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել պահեստի եւ ավիաբազաների Հնդկաստանում

Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել պահեստի եւ ավիաբազաների Հնդկաստանում

Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, եւ որ Հնդկաստանին հասվել է «պատասխան հարված», հաղորդել է CBS News-ը: Լարվածության վերջին սրացումն առաջացել է անցյալ ամիս Պահալգամի ահաբեկչությունից հետո, որին Հնդկաստանը գտել է Պակիստանի մասնակցության ապացույցներ: Պակիստանի զինվորականները հայտնել են, որ օգտագործել են միջին հեռահարության «Ֆաթեհ» հրթիռներ՝ հարվածելու հնդկական հրթիռների պահեստին եւ Պատհանկոտում եւ Ուդհամպուրում գտնվող ավիաբազաներին: Բանակի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ահմադ Շարիֆը հեռուստաուղերձում ասել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերն անվտանգության մեջ են հնդկական հարվածներից հետո՝ ավելացնելով, որ հնդկական հրթիռներից մի քանիսը հայտնվել են նաեւ Հնդկաստանի արեւելյան Փենջաբում։ Պակիստանի հայտարարության համաձայն՝ հնդկական հրթիռները թիրախավորել են Ռավալպինդի կայազորային քաղաքի Նուր Խան ավիաբազան, Չակվալ քաղաքի Մուրիդ եւ արեւելյան Փենջաբ նահանգի Ջհան շրջանի Ռաֆիկի ավիաբազաները։ Շարիֆի խոսքով՝ հնդկական հրթիռների մի մասը հարվածել է նաեւ Աֆղանստանին։ Հնդկական բանակը ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել, որ անօդաչու թռչող սարքերը նկատվել են Պակիստանին սահմանակից Հնդկաստանի շատ նահանգներում եւ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, ներառյալ շրջանի գլխավոր Սրինահար քաղաքում, 26 վայրերում: Հաղորդագրությունում նշվել է, որ անօդաչուներին հետեւել եւ ոչնչացրել են: «Իրավիճակը մշտապես վերահսկվում է, անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ»,- նշվել է հաղորդագրությունում։ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ եւ «կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է ԱՄՆ աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար»:          

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ–ն ստում է. հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ–ն ստում է. հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։        

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

«Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»,- ասել է նա։        

Կարդալ ավելին

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։  Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար», — ընդգծեց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։ Մրցաշարը…

Կարդալ ավելին

Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել. «Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և…

Կարդալ ավելին

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats

KSA Expats 2025 թվականի ապրիլյան տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինը տարածաշրջանում ամենաթանկն է։ Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե 1,343 դոլար։ Վրաստանում այս վառելիքն արժե մեկ լիտրի համար 1.117 դոլար (57-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Իրանում՝ 0.029 դոլար (աշխարհում 2-րդ տեղը): Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաէժան բենզինը կարելի է գնել Լիբիայում՝ 0.027 դոլար/լիտրով։        

Կարդալ ավելին

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։ Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։ Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։        

Կարդալ ավելին

Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին

Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին

Կաթոլիկ եկեղեցին նոր պապ է ընտրել. 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ով ընդունել է Լևոն XIV անունը, դարձել է Հռոմի պապ։ Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին Հռոմի պապը։ Թեև Դոնալդ Թրամփը դա անվանեց «մեծ պատիվ», պապն ինքը նախկինում քննադատել է նախագահի քաղաքականությունը։ Այսպես, ընտրություններից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է մի գրառում, որում դատապարտում էր Թրամփի տեսակետները ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։ Փետրվարին Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը սոցիալական ցանցերում գրառում էր տարածել՝ «Ջեյ Դի Վենսը սխալվում…

Կարդալ ավելին
1 95 96 97 98 99 250