Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայում

Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։        

Կարդալ ավելին

Սումգայիթ 1988․ անպատիժ մնացած ոճրագործություն

Սումգայիթ 1988․ անպատիժ մնացած ոճրագործություն

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։ Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ…

Կարդալ ավելին

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ «Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների…

Կարդալ ավելին

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան

Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Անդրադառնալով անցակետի բացման ժամկետներին, նա նկատեց, որ դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից.  «Որեւէ հստակեցում այդ մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում այդպիսի հստակեցման»:        

Կարդալ ավելին

Պարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ.ՆԳՆ

Պարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ.ՆԳՆ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․ – Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, – իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` 1) մինչև քվեարկության…

Կարդալ ավելին

Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ

Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ

ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» կրթական ծրագրի ընթացքում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Կանխամտածված այս հանցագործությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև հանդիսանում է ատելության աղաղակող գործողություն՝ միտված հայամերժությանն ու հայատյացությանը։ Հունգարական դատարանի քննությամբ հաստատվել է, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սաֆարովը դիտավորյալ հարձակվել է քնած հայ սպայի վրա՝ կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան, որից հետո…

Կարդալ ավելին

Իսրայելը Սիրիային թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել. Նեթանյահու

Իսրայելը Սիրիային թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելը Սիրիայի նոր իշխանություններին թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել։ Դրա մասին հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն միաժամանակ պարտավորվել է պաշտպանել սիրիացի դրուզներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի հյուսիսում` Ջենինի շրջանում տանկային դիվիզիա տեղակայելով: Սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականին «Պաշտպանիչ պատ» գործողությունից հետո տարածաշրջանում զրահատեխնիկա է տեղակայվում:        

Կարդալ ավելին

Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը համառորեն անվանում են «պայմանական»

Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը համառորեն անվանում են «պայմանական»

Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը շարունակում են համառորեն անվանել «պայմանական»։ Ինչպես հայտնել է APA-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստ 2024թ. արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը հատկապես ընդգծել է «Ադրբեջանի պաշտպանական հզորության եւ տարածաշրջանի գլոբալ ուժային կենտրոնի վերածվելու կարեւորությունը» եւ, հետեւաբար, հանգամանորեն խոսել է ընթացիկ տարվա բանակաշինության պլանների մասին։ Մասնավորապես, խոսվել է «ադրբեջանական բանակի զինանոցում նորագույն տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված ժամանակակից սպառազինության համակարգերի մասին»։ «Վերլուծվել է նաեւ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը»։ «Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ պայմանական պետական ​​սահմանին մարտական ​​հերթապահություն կազմակերպելու, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, զգոնության բարձրացման, հակառակորդի գործողությունների շարունակական մոնիթորինգն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց՝ հենակետերում եւ մարտական ​​դիրքերում բոլոր տեսակի ռեզերվների ստեղծմանն ուղղված մշտական ​​ուշադրության առումով»,- հայտնել են լրատվամիջոցները։        

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հասանելի ու հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։ Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային…

Կարդալ ավելին

Խոսքի ազատության իրական պատկերն Ադրբեջանում

Խոսքի ազատության իրական պատկերն Ադրբեջանում

Լուսանկարում՝ Էլնարա Գասիմովան ուժայինների կողմից կալանավորվելու ժամանակ․ 13 հունվարի․ 2024 թ․ Ըստ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույցի՝ երկրում կար 331 քաղբանտարկյալ։ Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 357 մարդու անուն։ Վերջիններիս պնդմամբ՝ այդ ձերբակալությունները կապված են իրենց քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետ։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ «Լրագրողներ և բլոգերներ»- 27, «Իրավապաշտպաններ»- 4, «Ընդդիմադիր կուսակցության և քաղաքացիական հասարակության անդամներ»- 32, «Ցմահ բանտարկվածներ»- 12 մարդ և այլն։ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում…

Կարդալ ավելին
1 2 3 196