Համայնքապետի շինարարական ֆիրման շարունակում է մասնակցել և շահել սուբվենցիոն ծրագրերի՞ն

Վայք  քաղաքի կենտրոնական  փողոցի  ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել էր  համայնքի ղեկավարի շինարարական«Մավշին» ՍՊԸ-ն: Թերևս  համայնքապետը այդ առիթով մշտապես պահը բաց չի թողնում և ասում է, -/թե բա 82  միլիոն դրամ էլ դեռ  ես եմ ներդրել փողոցի  լայնացման և բորդուրների  համար/:

Հիշեցնենք, որ  նախկինում  հրապարակվել էր  հոդված, որտեղ ՝ ասվում էր   Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։ Պայմանագրով նախատեսված է Մարտիրոս բնակավայրում կառուցել դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 երեխայի համար։

«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է։ 2022 թվականին, համայնքապետ ընտրվելուց հետո, Մաթևոսյանն ընկերությունը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Մաթևոսյանը թողել է նաև ընկերության ղեկավարի պաշտոնը։ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն է սկզբում դարձել Մերի Մարգարյանը, իսկ 2022-ի նոյեմբերից՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա 2025 թվականի փետրվարին դարձել է «Մավշին»-ի 100% բաժնետերը։ Իսկ Մերի Մարգարյանը դարձել է «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2024-ի մայիսին։ Վայք համայնքի Արփի բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար «Մավշին»-ը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից կստանա 1 մլրդ 93 մլն դրամ։

2022-2025 թվականներին, երբ Մխիթար Մաթևոսյանը զբաղեցրել է Վայքի համայնքապետի պաշտոնը, տարբեր գերատեսչություններ «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքել են 7 պայմանագիր, ընդհանուր 2 մլրդ 742 մլն դրամ արժեքով։ Այս պայմանագրերից 4-ը կնքվել են Վայքի համայնքապետարանի հետ, 2022-ին։

Մխիթար Մաթևոսյանին 2019-ին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար։ Այդ ժամանակ ընկերության միակ մասնակիցը և տնօրենը Մխիթար Մաթևոսյանն էր։ Քննչական կոմիտեի 2019-ի օգոստոսի 27-ի հաղորդագրության համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 մլն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016-ի մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, «Մավշին» ՍՊ ընկերության տնօրեն  Մխիթար Մաթևոսյանը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքները մասնակի կատարելով և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Հ.Գ. Այս աղմկոտ պատմություններից  հետո թվում էր ՝ համայնքապետի  շինկազմակերպությունը  այլևս համայնքային  , կառավարության սուբվենցիոն ծրագրերին չպետք է մասնակցեր և հաղթեր, բայց Վայքի մշակույթի տան ներկայիս ընթացող շինարարական աշխատանքներն իրականացնում է համայնքապետի կազմակերպությանը փոխկապակցված  կազմակերպություն , որը  շահել է նաև համայնքի գյուղական բնակավայրրեի  ասֆլտապատման աշխատանքները նույնպես: Ինչ վերաբերվում է Վայքի կենտրոնական փողոցի ասֆալտապատմանը ՝ պայմնագրով  դեռ երաշխավորված ժամկետը չանցած ասֆալտը ժողովրդի բառերով ասած/ հալից ընգել է/ ալիքաձև տեսք է ստացել մինչդեռ ծանր բեռնատարներ միջհամայնքային այդ վայրից հազվադեպ են անցնում, որոնք ենթադրյալ կարող էին  այդչափ վնասել ասֆալտը: Մարզպետ՝ Վահագն Առսենյանը միթե չգիտի այդ մասին: Մենք կփորձենք վերոհիշյալ թեմաի պարզաբանում ստանալ մարզպետից: Հետագա հոդվածում կներկայացնենք ոդվածի  շարունակությունը:
Spread the love