Վերջերս Սևանի տարածաշրջանի ագաբանակչության շրջանում զրուցում էինք առաջիկա ընտրությունների, թեկնածուների քաղաքական կուսակցությունների շուրջ, մինչ այդ թեման թեժանում էր սևանցիներից ոմանք թեման փոխեցն Սևանի ԲԿ–ի տնօրեն՝ Արամ Նիկողոսյանի կողմը թե ինչ խնդիր , որ ասես սարքեցին Սևանի բկ-ի գլխին՝ նրա երկարամյա տնօրեն Արամ Նիկողոսյանը քայքայված նախկին հիվանդանոցը ոտքի կանգնեցրեց, հիվանդանոցի բյուջեն ավելացրեց, նոր բաժանմունքներ ու բժշկական ծառայություններ հասանելի դարձավ, որ մեր գյուղացիները չէին գնում Երևան ակլ տեղում որակյալ մասնագիտական օգնություն էին ստանում ու այսքանից հետո մի մարդու անանիմկայի հիմքով մեր Արամի վրա սարքեցին՝ նշեց սևանցին:
մի շարք մեղադրում են մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:
Կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար:
ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: