Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Եվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով
2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճ է գրանցել։ Փետրվարի վերջի համեմատ աճը կազմել է 115%՝ հաշվի առնելով երկուշաբթի օրվա մինչև 68,8 եվրո/ՄՎտժ (գրեթե 835 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար) աճը։ Եվրոպան Կատարից, որը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, այդքան էլ շատ գազ չի ներմուծում, այնուամենայնիվ, կրճատված ռեսուրսների պատճառով Եվրոպան ստիպված կլինի մրցակցել այլ գնորդների հետ։ Ներկայիս ճգնաժամն իր մասշտաբներով առայժմ մնում է անհամեմատ ավելի փոքր, քան 2022…
Կարդալ ավելինGuardian. Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից
Ագրեսիան սնում է այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է համաշխարհային նորմերից դուրս, և նպաստում է արժութային ավելի բարդ պատկերի ձևավորմանը, գրում է Guardian-ը: Դոնալդ Թրամփի հարձակումը Իրանի վրա, որը ստացել է «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գունեղ անվանումը, հաստատակամ վարչակազմի կողմից իրականացված բռնության հերթական ցուցադրական գործողությունն է: Բացի Մերձավոր Արևելքում նոր անկայունություն ստեղծելուց, հարվածներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է առանց միջազգային իրավունքի և համաշխարհային նորմերի հետ առանձնապես հաշվի նստելու՝ ճիշտ այնպես, ինչպես…
Կարդալ ավելինԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»
ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։ Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ…
Կարդալ ավելինԼրատվամիջոցները պետք է այրեն բոլոր կամուրջները Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ․ Խորհրդարանի փոխնախագահ
Լրատվամիջոցները վերջապես պետք է այրեն բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի երկրորդ նախագահ – խմբ.), Սերժ Սարգսյանի (Հայաստանի երրորդ նախագահ – խմբ.), նրա փեսայի, տարբեր օլիգարխների հետ և սկսեն ստանալ անկախ ֆինանսավորում։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները պետք է հրապարակեն իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի և…
Կարդալ ավելինՀՀԿ–ն ապրիլի 4–ին համագումար կանցկացնի
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։ Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։
Կարդալ ավելինՌուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Այսօր Բաքվի զինվորական դատարանում ընթերցվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, ով Ադրբեջանում մեղադրվում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ»։ Դատարանի որոշմամբ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ ներկայացված մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են ու կեղծ, իսկ բուն գործընթացը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի և արդար դատաքննության սկզբունքների խախտում։
Կարդալ ավելինLեզվի տակ ոսկորներ չկան. Ադրբեջանում հայտարարել են Հայաստանում «740 մուսուլմանական գերեզմանոցների» մասին
TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։ Նորահայտ գործիչը դժգոհել է,…
Կարդալ ավելինԱՄՆ-Իրան բանակցությունները Օմանում հանգեցրին բանակցությունները շարունակելու համաձայնության. Բաղայի
ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանում բանակցությունների արդյունքը բանակցությունները շարունակելու համաձայնությունն է, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև Մասկատում բանակցություններն ավարտվեցին երկու կողմերի միջև բանակցությունները շարունակելու համաձայնությամբ։ Կողմերը, բացատրելով իրենց տեսակետներն ու պահանջները, համաձայնության եկան, որ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշումներ կընդունեն իրենց մայրաքաղաքների հետ խորհրդակցելով»,- գրել է Բաղային, հայտնել է Военный осведомитель թելեգրամյան ալիքը։
Կարդալ ավելինՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում, որի միջոցով լայն հանրությանը կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։ «Այսօր տրվել է արշավի մեկնարկը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես մարզերում»։
Կարդալ ավելին









