Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանն լիիրավ անդամակցության իր նպատակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում և ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի՝ համայնքին միանալու շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ «Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է նա։ Նա նշել է, որ Անկարան պատճառ չի տեսնում Թուրքիային պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում չներառելու համար։ «Թուրքիայի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք…
Կարդալ ավելինԱդրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվում խոշտանգված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂՀ նախագահներին և այնտեղ ապօրինաբար կալանավորված այլ հայերի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է կեղծ պնդել, թե բանտարկյալները հայտնել են «մարդկային» վերաբերմունքի և «խտրականության և դաժան վերաբերմունքի բացակայության մասին»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան ապօրինի դատավարության դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 26-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է։ «Իմ հորը…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Կարդալ ավելինՍումգայիթ 1988․ անպատիժ մնացած ոճրագործություն
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։ Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ…
Կարդալ ավելինԹուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ «Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների…
Կարդալ ավելինՀայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Անդրադառնալով անցակետի բացման ժամկետներին, նա նկատեց, որ դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից. «Որեւէ հստակեցում այդ մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում այդպիսի հստակեցման»:
Կարդալ ավելինՊարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ.ՆԳՆ
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․ – Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, – իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` 1) մինչև քվեարկության…
Կարդալ ավելինԱտելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ
ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» կրթական ծրագրի ընթացքում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Կանխամտածված այս հանցագործությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև հանդիսանում է ատելության աղաղակող գործողություն՝ միտված հայամերժությանն ու հայատյացությանը։ Հունգարական դատարանի քննությամբ հաստատվել է, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սաֆարովը դիտավորյալ հարձակվել է քնած հայ սպայի վրա՝ կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան, որից հետո…
Կարդալ ավելինԻսրայելը Սիրիային թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելը Սիրիայի նոր իշխանություններին թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել։ Դրա մասին հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն միաժամանակ պարտավորվել է պաշտպանել սիրիացի դրուզներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի հյուսիսում` Ջենինի շրջանում տանկային դիվիզիա տեղակայելով: Սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականին «Պաշտպանիչ պատ» գործողությունից հետո տարածաշրջանում զրահատեխնիկա է տեղակայվում:
Կարդալ ավելին