Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև: Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Էրդողանը կոչ է արել «բոյկոտել» Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել «բոյկոտել» ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, որի անդամը կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, հայտնում է Cumhuriyet-ը։ «Մենք չենք արժանին չենք մատուցի հավակնոտ քաղաքական գործիչներին, ովքեր անպատասխանատու կոչերով խաղում են աշխատավոր ժողովրդի հացի հետ: Գլխավոր ընդդիմության ղեկավարը բողոքում է արևմտյան բոլոր լրատվամիջոցներին: Այս երիտասարդներին փողոց դուրս բերելով, դուք ոչ միայն ոչինչ չեք շահի, այլև կկորցնեք: Ուրիշ դուռ չգտա՞ր։ Իմացիր դու, պարտվելու ես։ Երիտասարդներին փողոց դուրս բերելը չի օգնի», -հայտարարել…
Կարդալ ավելինՀայրաքաղաքային ընտրությունները խոստանում են բեկում մտցնել ողջ քաղաքական դաշտում.(Տեսանյութ)
Հայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ /progressarmenia.com/ -ը հանդիպեց Գյումրու նախկին քաղաքապետ և առաջադրված թեկնածու ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ: -Պարոն Ղուկասյան Ձեր թիմի հաջողության դեպքում առաջնային ի՞նչը կփոխեք Գյումրիում հաշվի առնելով , որ Դուք քաջատեղյակ եք նրա ենթակառուցվածքներին և առհասարակ խնդիրներին: -Ես նախ կփոխեմ այն կարծրատիպը, որ մարդիկ քաղաքապետարանի կողքով անեծք տալով են անցնում՝ իշխանությունները դատ ու դատսատանի տակ են: Իսկ իմ ժամանակ ժողովուրդը քաղաքապետարանը համարում էի իր (ՀԵՐԱՆՑ ) տունը և ես կվերականգնեմ այդ հույսը քանի-որ մարդիկ…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ում անհանգստացած են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ զորավարժանքների մասնակիցների կազմի ավելացումից
Ռուսաստանն անհանգստացած է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ զորավարժությունների մասնակիցների շրջանակի եւ կազմի ավելացմամբ, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան։ «Արեւմուտքի նպատակաուղղված ուղին Ասիայի «ՆԱՏՕ-ականացման» ռազմավարական նպատակով չի կարող անհանգստություն չառաջացնել… Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ զորավարժությունների մասնակիցների շրջանակն ու կազմն անընդհատ աճում են, որտեղ փորձարկվում են ամենատարբեր սցենարներ՝ ընդհուպ մինչեւ բնական աղետներից տուժած երկրներում ռազմական միջամտություններ եւ «տոտալ պատերազմ»,- ասել է դիվանագետը: Վորոբյովայի խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերում ՆԱՏՕ ավելի խոր ներգրավվածության ամենաակտիվ ջատագովներից մեկը Ճապոնիան է, որն առաջարկում է հայտնի թեզը «եվրաատլանտյան եւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության անբաժանելիության մասին՝ հստակ հակաչինական եւ հակառուսական երանգներով»: «Այս ֆոնին մենք տեսնում ենք Տոկիոյի եւ ոչ տարածաշրջանային եվրոպական երկրների միջեւ համատեղ զորավարժությունների ինտենսիվության աճ, ներառյալ օտարերկրյա ստորաբաժանումների մուտքը կղզեպետության ռազմական ենթակառուցվածք», – ասել է դիվանագետը: Նա նշել է, որ Մոսկվան «խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով» տարածաշրջանում ավելացնում է կոոպերացիան արտաքին քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում իր գործընկերների, այդ թվում Չինաստանի հետ։
Կարդալ ավելինԿայացել է Հայաստանի և Բրազիլիայի արտգործնախարարների առանձնազրույցը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը:
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ…
Կարդալ ավելինԹուրքական մեդիայում սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով այսքան հրապարակում չէր եղել. Գոռ Ծառուկյան
Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի…
Կարդալ ավելինՄիջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան
Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:
Կարդալ ավելինՀայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է Report-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի առնչությամբ։ «Հաջորդ փուլում Բաքվի սպասելիքները հետեւյալն են. Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սամանադրությունում, որտեղ դեռեւս տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է նախարարը Բաքվի XII ֆորումի միջանցքներում։
Կարդալ ավելինԽաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։…
Կարդալ ավելին