Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։ Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։ Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝ հ.1 եթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ: Հ. 2 երթուղի –…
Կարդալ ավելինԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը: Քննարկմանը մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր։ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը։ Նախարարը նշել է, որ վերջին…
Կարդալ ավելինԽնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին
Մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում, միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ Նա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասելով. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պե՞տք է տրվի պարզաբանում։ Երկրորդը կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի…
Կարդալ ավելինՀայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ չկա․ ԱԳՆ
Այս պահին Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ չկա։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է փոխնախարարը, գործընթացն առաջ է շարժվում բավականին արագ տեմպերով։ «Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք…
Կարդալ ավելինԹուրքական կայքը հայ–թուրքական սահմանի բացման ժամկետ է նշել
Թուրքական Yesiligdir կայքը Հայաստան–Թուրքիա անցակետի բացման ժամանակահատվախ է նշել։ Yesiligdir կայքը նշել է, թե ըստ ստացված լուրերի, հայ–թուրքական սահմանը նախատեսվում է բացել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Ըստ կայքի, Թուրքիան եւ Ադրբեջանը փոխադարձաբար դեռ չեն հստակեցրել բացման ամսաթիվը, իսկ վերջնական որոշումը կայացնելու է Թուրքիայի ԱԳՆ–ը։
Կարդալ ավելինԱդրբեջանի տարածքով ապրանքների նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան. ադրբեջանական լրատվամիջոցներ
Ադրբեջանի տարածքով չորս վագոն պարարտանյութ և մեկ վագոն հնդկացորեն կուղարկվեն Հայաստան։ Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ վաղը բեռը կտարանցվի Ադրբեջանի տարաքծով։
Կարդալ ավելինԱՄՆ-ն ու Իրանը հնարավոր է հանդիպում անցկացնեն, Իսրայելը զարմացած է Թրամփի հայտարարություններից. Axios
Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ միջնորդ երկրները փորձում են Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում կազմակերպել, գրում է Axios-ը։ «Հանդիպմանը կարող են մասնակցել Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը և այլ իրանցի պաշտոնյաներ, ինչպես նաև Ուիթքոֆը, Քուշները և, գուցե ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ Չի բացառվել, որ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ։ Պաշտոնյան նշել է նաև, որ Իսրայելը տեղյակ էր ԱՄՆ-ի և Թեհրանի միջև անուղղակի շփումների մասին, սակայն զարմացած էր Թրամփի երկուշաբթի օրվա արած մեկնաբանություններից։ «Մենք չգիտեինք, որ իրադարձություններն այդքան…
Կարդալ ավելինԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «Իրանը ենթարկվում է կործանման», քանի որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածներ են հասցնում օդից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զարգացման նրա ծրագրերին, բայց ավելացրել է, որ վարչակարգի իրական փոփոխման համար «ցամաքային բաղադրիչ» է պահանջվում, տեղեկացրել է CNBS-ը։ «Դուք հո չեք ուզում մի այաթոլային փոխարինել մյուսով,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։- Դուք հո չեք ուզում Հիտլերին փոխարինել Հիտլերով»։ Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը ի վերջո պետք է «հասնի այդ պահին»։…
Կարդալ ավելինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։
Կարդալ ավելին









