ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները դեկտեմբերի13-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2024թ. ապրիլին Մինսկում։ ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։
Կարդալ ավելինՔաղաքականություն
ՀՀ ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը Ստրասբուրգում միջազգային հմաժողովի են մասնակցել. Հաջորդը կլինի Երեւանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։ ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։ Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային…
Կարդալ ավելինԻսրայելում ԱՄՆ նախկին դեսպանը Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել
Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել։ Նա հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։ «Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է…
Կարդալ ավելինԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. լրատվամիջոց
Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ԱՊԱ-ի խնդրանքին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։
Կարդալ ավելինԷրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ դատապարտելով այն փաստը, որ ԱՄՆ-ն կարող է վետո դնել Գազայում հրադադարի առաջարկի վրա՝ չնայած այլ երկրների մեծ աջակցությանը, տեղեկացրել է Reuters-ը։ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրադադարի պահանջը մերժվել է միայն ԱՄՆ վետոյով։ Սա արդարությո՞ւն է»,- ասել է Էրդողանը Ստամբուլում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում։ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի»,- ավելացրել է նա։
Կարդալ ավելինՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է:…
Կարդալ ավելինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահը հավաստիացնում է, որ ցանկանում է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան հայրենիք
«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց (Ղարաբաղի հայերի- խմբ.) սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաեւ այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»։ Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուս» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Բոլոր նրանք, ովքեր…
Կարդալ ավելինԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։ «Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», – նշել են ԱԳՆ-ում։ Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:…
Կարդալ ավելինԻրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր
Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, տեղեկացրել է Tasnim-ը։ Արնուսը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ շաբաթ օրը Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Սիրիայի վարչապետի այցի ընթացքում գումարվել է իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստը երկարատեւ ընդմիջումից հետո։ Տնտեսական նստաշրջանի արդյունքն է դարձել վեց համաձայնագրերի ստորագրումը, ներառյալ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւ փոխըմբռնման հուշագիրը, որոնք վերաբերում են տուրիզմին, զանգվածային լրատվամիջոցներին, սպորտին,…
Կարդալ ավելին









