Գազայի հատվածում կապի երկարատեւ անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

Հեռախոսային եւ ինտերնետ կապի երկարատեւ անջատումը Գազայի հատվածում շաբաթ օրը սրել է աղետալի վիճակը, որտեղ, ՄԱԿ գործակալության տվյալներով, վերջին օրերին կտրուկ ավելացել  է սովյալների թիվը, գրել է PA Media-ն։

Կապն անջատվել է հինգշաբթի երեկոյան եւ անհասանելի է շաբաթ առավոտյան, տեղեկացրել է NetBlocks.org-ը։ Դա դժվարացրել է օգնության եւ փրկարար աշխատանքների հասանելիությունը։

ՄԱԿ հումանիտար հարցերի վարչությունը տեղեկացրել է, որ կապը Գազայի հետ «խախտվել» է հարավում հեռահաղորդակցային գծի վնասվելու պատճառով։

Իսրայելական հարձակումը հողին է հավասարեցրել Գազայի հյուսիսային հատվածի մեծ մասը եւ ստիպել բնակչության 85 տոկոսին՝ մոտ 2,3 մլն մարդ, հեռանալ իրենց տներից։

Տեղահանված անձինք հայտնվել են ապաստարաններում հիմնականում հարավում, աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում։

Spread the love