Դուք նշեցիք երեք երկիր։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Սա մեկնաբանելու պատճառ չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ողջունում է ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունները»։ «Պարզապես դա մեզ չի վերաբերում՝ արված հայտարարությունների շրջանակներում։ Ես շարունակում էի փնտրել ձեր հարցի մեջ, որպեսզի գտնեմ, թե ինչպես է դա վերաբերում մեզ: Քանի որ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Վաղը Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարարը, հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ
Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:
Կարդալ ավելինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահի մահվան մասին
2023 թվականի դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհից ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ի լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։ Այս մասին ասվում է Ռուսական խաղաղապահ զորախմբի դեկտեմբերի 12-ի տեղեկագրում։ «Ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժած զինծառայողները հետագա բուժման նպատակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ…
Կարդալ ավելինՄիրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները
Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության…
Կարդալ ավելինԳյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները. ՔՊ-ական
Գյումրիում իրավական առումով արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները, եւ բնականաբար, կառավարման ճգնաժամ կառաջանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը: «Այս պահի դրությամբ դեռեւս կառավարման ճգնաժամ չկա: Այսինքն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կշարունակենք մեր լիազորություններն իրականացնել: Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել: Մենք կրկին պատրաստ ենք ընտրական պայքարի մեջ մտնել եւ կրկին…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանին 5 օրով գործուղում է Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվում է Շվեյցարիա: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 12-16-ը Ժնեւ (Շվեյցարիա) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող…
Կարդալ ավելինԻրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ
Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։ Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։ Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ…
Կարդալ ավելինԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները դեկտեմբերի13-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2024թ. ապրիլին Մինսկում։ ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։
Կարդալ ավելինՀՀ ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը Ստրասբուրգում միջազգային հմաժողովի են մասնակցել. Հաջորդը կլինի Երեւանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։ ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։ Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային…
Կարդալ ավելինԻսրայելում ԱՄՆ նախկին դեսպանը Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել
Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել։ Նա հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։ «Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է…
Կարդալ ավելին








