«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ ՔՊ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Մոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Մոսկվան դեռ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն նախորդ երկխոսությունն ընդհատվել էր ուկրաինական կողմից։ Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։ «Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքն է ընդհատել…
Կարդալ ավելինՀայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ…
Կարդալ ավելինՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ համաձայնության գալու պայմաններ են ստեղծվել. Բայրամով
«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում այն բանից հետո, երբ վերջ դրվեց մեր տարածքներում հայկական զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությանը, պայմաններ ստեղծվեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար»։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման…
Կարդալ ավելինԵվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», – ասել է նա։ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը…
Կարդալ ավելինԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։ Սահմանադրական կարգի և քաղաքացիների…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գազայում ՄԱԿ-ի օգնության գործակալությունը՝ UNRWA-ն, հաստատել է իր ևս 19 աշխատակիցների մահը, հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 7-ից ի վեր UNRWA-ի 130 աշխատակից է սպանվել, ասվում է ամենօրյա թարմացման մեջ: Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ։ Գործակալությունը հայտնել է, որ մոտ մեկ միլիոն տեղահանված մարդիկ ապաստան են գտել Գազայի կենտրոնական և հարավային 99 գործակալությունների վայրերում, ներառյալ Խան Յունիս և Ռաֆահ շրջանները: Նշվել է նաև, որ Գազայի…
Կարդալ ավելինՄենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար
Վրաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերությունները հիմնված են այդ երկրների հետ վաղեմի փոխշահավետ կապերի վրա։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել ավանդական կապերը Իրանի հետ։ «Մենք ակտիվ քայլեր ենք նախաձեռնում մեր համագործակցության տնտեսական բաղադրիչն ավելացնելու համար, այդ թվում բազմակողմ համագործակցության մակարդակով։ Այս իմաստով կարեւոր նշանակություն ունեն բեռնափոխադրումերը, ենթակառուցվածքային նախագծերը, էներգետիկ եւ տարածաշրջանային ծրագրերի…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԼիբանանի հարավում ավելի քան 10 բնակավայր իսրայելական կրակի տակ է հայտնվել
Իսրայելական զորքերը հրետանուց և տանկերից կրակ են բացել լիբանանյան տարածքի վրա՝ ի պատասխան շիա «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի գրոհայինների գրոհների։ Ինչպես հաղորդում է Naharnet լրատվական պորտալը, ավելի քան 10 բնակավայր հայտնվել է իսրայելական կրակի տակ։ Ռումբերի անկման մասին տեղեկություն է ստացվել Ալմա ալ-Շաաբ, Քաֆր Քիլա, Քաֆր Շուբա, Մարուն ալ-Ռաս, Մայս ալ-Ջաբալ, Մհեյբիբ և Էլ Էդեյսա գյուղերից։ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ։ Իշխանությունները պարզում են պատճառված նյութական վնասի չափը։
Կարդալ ավելին








