Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ դատապարտելով այն փաստը, որ ԱՄՆ-ն կարող է վետո դնել Գազայում հրադադարի առաջարկի վրա՝ չնայած այլ երկրների մեծ աջակցությանը, տեղեկացրել է Reuters-ը։
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրադադարի պահանջը մերժվել է միայն ԱՄՆ վետոյով։ Սա արդարությո՞ւն է»,- ասել է Էրդողանը Ստամբուլում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում։
«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի»,- ավելացրել է նա։