Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի ԵՄ առաքելությունը Հայաստանում ընդլայնվի

Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի ԵՄ առաքելությունը Հայաստանում ընդլայնվի

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կընդլայնվի։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։ «Հուսով եմ, որ այնտեղ (Հայաստանում– խմբ.) տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը (հայ-ադրբեջանական սահմանին– խմբ.)»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարացման մասին եւս երկու տարով, մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը։        

Կարդալ ավելին

Գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվի հետ պայմանագրի անսակարկելի նախապայման.Արցախցիներն ԱԳՆ-ին պահանջագիր ներկայացրեցին

Գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվի հետ պայմանագրի անսակարկելի նախապայման.Արցախցիներն ԱԳՆ-ին պահանջագիր ներկայացրեցին

Մինչ խոսափողերով, իրենց սիրելի լրատվամիջոցներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիններիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով ՀՀ ԱԳՆ-ից կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ից դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ  Տաթևիկ Խաչատրյանը՝ հավելելով որ այն անընդունելի և տգեղ անարգանքի դրսևորում է։ Նա հնչեցրեց…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը

Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:  Հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։        

Կարդալ ավելին

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի բողոք-նամակը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի բողոք-նամակը

Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։ Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։ Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը Իսրայելի արտգործնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

Ադրբեջանի արտգործնախարարը Իսրայելի արտգործնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Օրակարգում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանային եւ միջազգային թեմաների շուրջ։ «Հանդիպման ժամանակ նաեւ տեղեկատվություն է տրամադրվել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման եւ խաղաղության օրակարգի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղ գործընթացում առկա խնդիրների մասին»,- մեջբերել է աղբյուրը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Աբու Դաբիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է մի շարք հարցեր։ Իսրայելցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ասպեկտներ։ «Մենք կշարունակենք ուժեղացնել դրանք»,- ավելացրել է Գիդեոն Սաարը։          

Կարդալ ավելին

Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել.Համայնքի ղեկավար

Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել.Համայնքի ղեկավար

Այս գիշեր Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին  ասել է  Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։        

Կարդալ ավելին

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ կիսատ մնացած նախաձեռնություններն են. Վիլեն Գաբրիելյան

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ կիսատ մնացած նախաձեռնություններն են. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին գրել է Վիլեն Գաբրիելյանը: «Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, որոնք նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել: Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ: Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին: Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝ «Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության…

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը: Այս մասին տեղեկանում ենք  առաքելության տարածած հաղորդագրությունից: «Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5,000 րդ պարեկությունը: Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,-ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:        

Կարդալ ավելին

Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝…

Կարդալ ավելին

Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը

Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը

Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև: Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ…

Կարդալ ավելին
1 9 10 11 12 13 209