Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է IRNA գործակալությունը։
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքում գտնվող տասնյակ թիրախների։
Military Observer-ի թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Դիմոնայում տեղակայված Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել։ Կիրյայում գտնվող կառավարական համալիրը, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը, ըստ տեղեկությունների՝ իրանական հարվածի հետևանքով գործնականում ոչնչացված է։