Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին: Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը: Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են: Մասնավորապես, հանդիպման ընթացքում…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Նախիջեւանում անցկացվել են հերթական զորավարժությունները
Նախիջեւանում անցկացվել են հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, առաջին փուլում ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության և «Տագնապի» ազդանշանից հետո հետ են քաշվել այն շրջաններ, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ «Մարտական հրամանի համաձայն՝ տանկային և մեքենայացված ստորաբաժանումները կատարել են կեղծ հակառակորդի դիրքի վրա գրոհելու խնդիրը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են հակառակորդի ռեզերվների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները»,- հայտնում են լրատվամիջոցները։
Կարդալ ավելինԿայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:
Կարդալ ավելինՕրվա սկզբից Ռուսաստանի օդում 20 ԱԹՍ է ոչնչացվել
ՀՕՊ համակարգերը նոյեմբերի 26-ի առավոտյան ինը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի և Բրյանսկի շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Գիշերը 11 անօդաչու թռչող սարք է խոցվել նույն շրջաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղի ունեցածը անվանել է անօդաչուներով «զանգվածային հարձակման փորձ»։ Անօդաչու թռչող սարքերը գրանցվել են Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում՝ Նարո-Ֆոմինսկում, Օդինցովո և Ռամենսկի քաղաքային շրջաններում, ինչպես նաև Պոդոլսկում: Նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 5 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Երեք…
Կարդալ ավելինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի և Արևմտյան ափի շուրջ վերջին իրադարձությունները
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ Պաղեստինի վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը։ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է «Գազայում և Արևմտյան ափին պաղեստինյան ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ «Իրանն ու Թուրքիան, այլ իսլամական երկրների հետ միասին, պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»։ ԻԻՀ ԱԳ նախարարը, գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում…
Կարդալ ավելինՇոյգուն հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ, հայտնում է «Интерфакс-АВН»-ն։ «Իրականում այն ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Պետություններից յուրաքանչյուրի հետ ունենք պայմանավորվածություն, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և իհարկե Բելառուսին»,- ասել է Շոյգուն «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ պատասխանելով ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի մասին հարցին։ «Այն, բնականաբար, սարքավորված է, աշխատում…
Կարդալ ավելինԶԼՄ. ՀԱՄԱՍ-ը ևս 17 պատանդի է վերադարձրել Իսրայելին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ, համաձայն ռազմական Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության, ՀԱՄԱՍ խմբավորումը հանձնել է ևս 17 պատանդի: ՑԱԽԱԼ-ի տվյալներով, պատանդների թվում են եղել Իսրայելի 14 և օտարերկրյա երեք քաղաքացի։ Վերջին երկու օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պատանդների ևս երկու խումբ է հանձնել Իսրայելին՝ 24 մարդ առաջին խմբում, ևս 17հոգի՝ երկրորդում՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, գրում է Times of Israel-ը։
Կարդալ ավելինՀայ խորհրդարանականները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը: Օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունները՝ կապված Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու եւ խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի…
Կարդալ ավելինԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վաղը. Կատարի ԱԳՆ
Զինադադարը նախատեսվում է սկսել նոյեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։ Պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել, արդեն համաձայնեցված է և հասանելի է։ Սպասվում է, որ 13 իսրայելցի քաղաքացիներ ազատ կարձակվեն ուրբաթ կեսօրին, հաղորդում է Bild-ը։ Զինադադարի ուժի մեջ մտնելուն պես մարդասիրական օգնություն կարող է առաքվել Գազայի հատված։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարի մեկնարկի մասին տեղեկությունը, որը պետք է տևի չորս օր, հայտնել…
Կարդալ ավելին«Մարգարա» նոր մաքսակետը վերազինվում է ռենտգենյան զննող սարքերով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների) և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի և 1,345,500.0 եվրոյի (ներառյալ ԱԱՀ) արժեքով և ներկա պահին անհրաժեշտ է կապալառուին և ինժեներին իրենց…
Կարդալ ավելին







