Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։…
Կարդալ ավելինՔաղաքականություն
«Հեզբոլլահի» սպանված առաջնորդի թաղումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին. ԶԼՄ
«Հեզբոլլահ» շիական շարժման՝ Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով սպանված գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի թաղումը տեղի կունենան ուրբաթ։ Այս մասին տեղեկացրել է Kan իսրայելան ռադիոկայանը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվել է Նասրալան։ Շիական շարժումը հաստատել է նրա զոհվելու փաստը եւ խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելին։
Կարդալ ավելինPolitico. Իսրայելը քննարկում է ԱՄՆ-ի հետ Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու հնարավորությունը
Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ «[Ջո Բայդենի] օգնականները նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Իսրայելի հետ [իրանական հարձակմանը] պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Ի թիվս այլոց, դիտարկվում է Իրանի կողմից աջակցվող կազմավորումների դեմ կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության…
Կարդալ ավելինԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ
ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։ Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը
Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, եւ արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։ «Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։
Կարդալ ավելինԿարևորվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը. ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել է Հանրապետության նախագահը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում…
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահը, որպես «վստահության միջոց», պահանջում է ՀՀ իշխանություններից դատի տալ Ազգային հերոսներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լիովին լկտիանալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններից, պահանջում է Հայաստանի իշխանություններից, որպես «վստահության միջոց», քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ 90-ականների սկզբին Ադրբեջանը արյունալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Երկու տարի տևած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարողացավ Ադրբեջանին զինադադար պարտադրել, որը 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընդհատումներով տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը և ավարտվեց Ադրբեջանի հերթական ագրեսիայով՝ Լեռնային Ղարաբաղի…
Կարդալ ավելինԿցանկանայի հուսալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա. Զախարովա
Կցանկանայի հուսալ, որ մի օր և հնարավորինս շուտ կգան ժամանակներ, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսկերպ նա մեկնաբանել է լրագրողի հարցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները, և հավելել, որ Հայաստանը ռազմական առումով պետք է պատասխանատու և համաչափ զարգանա»: Այդ առնչությամբ…
Կարդալ ավելինԱդրբեջանը ներխուժեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը. Միրզոյանը՝ Վարշվայում
Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝…
Կարդալ ավելինԱյն, որ Բաքուն նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է՝ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու. Փաշինյան
Հարեւանների հետ բնականոն հարաբերություններ պետք է լինեն. Սա պարզ տրամաբանություն է փոքրիկ «բայց»-ով. Հարեւանն ինքը չի ցանկանում, որ բնականոն հարաբերություններ հաստատվեն: Դա ես չեմ ասում, դա ասում է ձեր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նա շարունակեց. «Նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից…
Կարդալ ավելին